Մոսկվայի քաղաքային դատարանը 3 ամսով երկարաձգել է Խաչատուրյան քույրերի կալանքը
Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն դատարանի դահլիճից, վճռի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգվում է որոշակի գործողությունների արգելքը:
Փաստաբան Ալեքսեյ Պարշինն ավելի վաղ հայտնել էր, որ քննությունն ստուգում է, թե արդյոք բռնաբարել է Միխայիլ Խաչատուրյանն իր դուստրերին: Պաշտպանի խոսքով՝ Խաչատուրյանի գործողություններն ստուգվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132 և 133 հոդվածներով նախատեսված հանցագործությունների՝ խոշտանգումների և սեռական հանցագործությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության տվյալներով՝ երեք քույրերը դանակահարել են հորը Մոսկվայի իրենց բնակարանում: Ձերբակալվածները գտնվել են քննչական մեկուսարանում, սակայն հետագայում նրանց նկատմամբ խափանման միջոցը մեղամացվել է և փոխարինվել «որոշակի գործություններ անելու արգելքով»:
2019-ի հունիսին քննությունը նրանց մեղադրանք է առաջադրել ամենածանր բնորոշմամբ՝ կանխամտածված սպանություն մի խումբ անձանց կողմից: Աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:
Փաստաբանները հայտնել են, որ քննությունը մեղադրանքի որակավորումն անփոփոխ է թողել, թեև պարզվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեբանական ճնշված վիճակում»: Պաշտպանությունը նշում է, որ հայրը պարբերաբար ծեծի է ենթարկել աղջիկներին և սեռական բռնություն է գործադրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...