Նոր փոխհրաձգություն Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին
Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել է, նոր կրակոցներ են հնչել, վիրավորվել է մեկ սահմանապահ, երեքշաբթի ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում։
«Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բաթքենի նահանգապետը, տաջիկական կողմից արձակվել է երկու կրակոց Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում։
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ վիրավորվել է ղրղըզ սահմանապահ։
Երկուշաբթի կոնֆլիկտ էր տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ։ Ինչպես ասել են Բիշքեկում, կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել դրոշի ձողը տաջիկական Վորուխ գյուղում։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել ձողի տեղադրմանը։ Սկսվել է բանակռիվ, կողմերից մեկը զենք է կիրառել։ Իր հերթին, Դուշանբեում ասել են, որ կոնֆլիկտը սկսվել է «Աքսայ» գրությամբ վահանակի տեղադրումից հետո տաջիկական Վորուխ գյուղում։ Բախման հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։
Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածը պարերաբար դառնում է կոնֆլիկտների գոտի երկու երկրների տեղի բնակչության կամ սահմանապահների միջեւ։ Հիմնական պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ անհնար է որոշել, թե որտեղով է անցնում երկու պետությունների սահմանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...