Վենեսուելան կրկին հայտնվել է մթության մեջ. Մադուրոն զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել
Հուլիսի 22-ին Վենեսուելայում հերթական անգամ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, հաղորդում է BBC-ն: Անջատումները սկսվել են տեղի ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում և գրանցվել երկրի ամբողջ տարածքում:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել:
«Մեր հայրենիքի հանգստության և խաղաղության դեմ արված նոր հանցավոր հարձակման ֆոնին կառավարությունն ու զինված ուժերը քաղաքացիների կողքին են: Մենք կրկին ցույց կտանք մեր աննկուն կամքը»,- թվիթերյան իր էջում գրել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ մարտ ամսին լատինամերիկյան պետությունում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով իրենց մասշտաբով աննախադեպ հոսանքազրկումներ էին գրանցվել, երկրի 23 նահանգներից առնվազն 20-ը հայտնվել էր մթության մեջ: Երկրի ամբողջ տարածքում ձեռնարկությունների ու պետական հաստատությունների աշխատանքը գրեթե մեկ շաբաթով դադարեցվել էր:
Նախագահ Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» էր մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր նման մեղադրանքները: Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն էլ իր հերթին հայտարարել էր, որ հոսանքազրկումը «ուզուրպատորի անարդյունավետության ապացույցն» է՝ նկատի ունենալով Մադուրոյին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...