Չինաստանում տղամարդը, խանդելով կնոջն իրենց որդու հանդեպ տածած ուշադրության համար, նետվել է շենքի 5-րդ հարկից և ողջ մնացել (տեսանյութ)
Չինաստանում փրկել են տղամարդուն, որը կնոջը խանդելով իրենց մեկամյա որդու հանդեպ տածած ուշադրության համար՝ նետվել է շենքի հինգերորդ հարկից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դեպքը պատահել է հուլիսի 13-ին՝ Չինաստանի Չժեցզյան նահանգի Վենլին ափամերձ քաղաքում: Կինը մեղադրել է ամուսնուն իր բացակայության ընթացքում իրենց որդուն անուշադրության մատնելու համար, որից հետո տղամարդը բարկացել է և նետվել պատուհանից, սակայն վայրէջք է կատարել երրորդ հարկի պատշգամբում և այդպիսով ողջ մնացել: Ընկնելուց հետո նա զանգահարել է իր սիրելիին և զգուշացրել, որ պատրաստվում է խեղդվել մոտակա ջրամբարում:
Վախեցած կինն անմիջապես ոստիկանություն է դիմել, որից հետո տղամարդն անգիտակից վիճակում հայտնաբերվել է ծանծաղ ջրում: Նրան տեղափոխել են հիվանդանոց և անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերել: Աղբյուրը հավելում է, որ այս պահին հիվանդի վիճակը կայուն է:
Լրագրողների հետ զրույցում տղամարդը դժգոհել է, որ երեխայի ծնվելուց հետո կինը դադարել է ուշադրություն դարձնել իր վրա:
Կինը, իր հերթին, ոստիկանությանը հայտնել է, որ ամուսինը պատուհանից ցատկել է այն ժամանակ, երբ նստած քննարկել են վերջինիս վարքագիծը: Նա նաև հայտնել է, որ վերջերս նկատել է որդու հանդեպ ամուսնու խանդը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերը պաշտպանել են մորը և դատապարտել տղամարդու վարքագիծը:
«Երևում է՝ կինը երկու երեխա ունի»,- գրառում է կատարել օգտատերերից մեկը:
«Ինչպիսի մանկամիտ արարք: Եվ ինչպե՞ս կարող է այդ տղամարդը հայր լինել»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...