Եգիպտոսի նախագահը երկարացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եւս երեք ամսով երկարացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը: Այդ մասին կիրակի հայտնել է եգիպտական ազգային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Եգիպտոսի առաջնորդը հրաման է ստորագրել հուլիսի 25-ից արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: « Երկրի զինված ուժերը եւ ազգային ոստիկանությունը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ահաբեկչությանը հակազդելու եւ դրա ֆինանսավորման աղբյուրները վերացնելու, ամբողջ երկրում անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու, պետական սահմանները, ինչպես նաեւ հանրային եւ քաղաքացիների մասնավոր սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ»,-ասվում է Եգիպտոսի նախագահի ստորագրած հրամանում:
Հուլիսի 11-ին Եգիպտոսի խորհրդարանը հաստատել էր աս Սիսիի առաջարկը երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրությունը եռամսյա ժամկետով երկարաձգելու մասին: Դա արդեն նմանատիպ տասներորդ որոշումն է Եգիպտոսում, որն առաջարկել է հանրապետության նախագահը:
Այդ քայլերը ձեռնարկվել էին Եգիպտոսում 2017 թվականի ապրիլին Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում ահաբեկչական գործողություններից հետո, որտեղ Ծաղկազարդի օրը զոհվել էր 45 մարդ, իսկ ավելի քան 120 մարդ վիրավորվել էր: Այդ ժամանակ ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Այնուհետեւ աս Սիսին հայտարարել էր արտակարգ դրություն եռամսյա ժամկետով եւ երկարաձգման հավանականությամբ: Այդ օրվանից արտակարգ դրության ռեժիմը կառավարության եւ խորհրդարանի հաստատմամբ երկարաձգում են յուրաքանչյուր եռամսյակում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...