Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրները
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ օգտվում «Instagram» ծառայությունից:
Ըստ գործակալության վիճակագրական տվյալների՝ 2019թ. «Instagram» սոցկայքում ամենից շատ օգտատերեր ունեցող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է 6-րդ տեղը, ունի 34 մլն օգտատեր:
Այս վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 110 մլն օգտատերով: ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ 66 մլն օգտատերով:
Աշխարհում Instagram-ում հաշիվների քանակով 3-րդը Հնդկաստանն է: Հնդկաստանում շուրջ 66 մլն մարդ է օգտվում Instagram-ի ծառայությունից: Հնդկաստանին հետևում են Ինդոնեզիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Անգլիան, Մեքսիկան և Գերմանիան:
Ընդհանուր առմամբ աշխարհում «Instagram»-ի ծառայությունից օգտվում է 850 մլն մարդ: 2018թ. այդ ցուցանիշը 800 մլն էր:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...