Ավստրալիայում գողը կենդանաբանական այգուց կոկորդիլոս և պիթոններ է առևանգել (տեսանյութ)
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայի կենդանաբանական այգիներից մեկում, որտեղ սողուններ են պահվում, «սառնասիրտ» գողը կոկորդիլոս և երկու պիթոն է առևանգել, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղի ժամանակով ժամը 6:00-ի սահմաններում: Այգու ղեկավարությունը հրապարակել է անվտանգության տեսախցիկի արձանագրած կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է տղամարդը լապտերով փնտրում ինչ-որ բան:
«Տեսագրությունից երևում է, որ գողը թիրախավորել է ցուցադրվող կենդանիներին՝ երկու պիթոններին ու կոկորդիլոսին: Նա միանգամից գործի է անցնում, բացի այդ՝ այնպիսի իրեր է իր հետ տարել, որոնք անհրաժեշտ են սողուններին պահելու ու խնամելու համար»,- ասել է այգու սեփականատեր և տնօրեն Պիթեր Չայլդը:
Նա մտավախություն է հայտնել, որ երիտասարդ կոկորդիլոսն առանց ճիշտ խնամքի երկար չի ապրի: Նա հավելել է, որ առևանգված սողուններից ոչ մեկն առանձնապես թանկարժեք չէ և հանրության համար վտանգ չի ներկայացնում:
«Կոկորդիլոսի մեջ միկրոչիպ կար, բացի այդ՝ կոկորդիլոս թաքցնելը հեշտ չէ, հուսով եմ՝ այն վաղ թե ուշ կհայտնվի: Որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ սա հուզական առումով մեզ համար մեծ հարված է»,- խոստովանել է այգու տնօրենը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...