Մենք Երկրի ոչնչացման ընթացքի մեջ ենք. Ջեֆ Բեզոս
Amazon-ի ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսն իր ունեցվաքծի զգալի մասը ներդնում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ իր Blue Origin օդատիեզերական ընկերության միւոցով:
Ինչու՞:
«Որովհետեւ ես կարծում եմ, որ դա կարեւոր է», - CBS-ին տված հարցազրույցում ասել է նա:
«Ես կարծում եմ, որ դա կարեւոր է այս մոլորակի համար: Կարծում եմ դա կարեւոր է ապագա սերունդների դինամիզմի համար: Սա այն է, ինչ ինձ անհանգստացնում է: Եվ այս մասին ես մտածել եմ իմ ողջ կյանքի ընթացքում:
Նրա խոսքով՝ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը չափազանց կարեւոր է մարդկության ապագայի համար:
«Մենք՝ մարդիկս, պետք է տիեզերք ուղեւորվենք, եթե ցանկանում ենք շարունակել բարգավաճել:
Այս մոլորակը համեմատաբար փոքր է մեզ համար: Մենք դա տեսնում ենք այնպիսի երեւույթներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը եւ ծանր արդյունաբերությունը:
Մենք Երկրի ոչնչացման ընթացքի մեջ ենք: Մենք ռոբոտացված զոնդեր ենք ուղարկել Արեգակնային համակարգի յուրաքանչյուր մոլորակ: Մենք պետք է պահպանենք այս մոլորակը», - նշել է նա: Դրա համար կպահանջվի տիեզերքում ապրելու եւ աշխատելու կարողություն:
Նրա կարծիքով՝ շատ ավելի էժան եւ հեշտ կլինի տիեզերքում իսկապես բարդ սարքեր ստեղծելը, ինչպիսիք միկրոպրոցեսորներն են եւ մնացած ամեն ինչ, իսկ հետո այդ բարդ արդյունաբերական օբյեկտները հետ ուղարկել Երկիր, որպեսզի մենք շրջակա միջավայրն աղտոտող խոշոր գործարաններ եւ արդյունաբերություն չունենանք:
Բեզոսը խոստովանել է, որ կանցնեն մի քանի սերունդ եւ հարյուրավոր տարիներ, մինչեւ որ դա իրականություն կդառնա, սակայն Blue Origin-ի նա հետ աշխատում է ստեղծել տեխնոլոգիա, ինչը հնարավոր կդարձնի այդ:
Մարդիկ կկարողանան ապրել տիեզերքում (ինքնաբավ տիեզերական կառույցներում), եթե ցանկանան:
Նա նշել է, որ այդ ճանապարհորդությունում առաջին քայլը տիեզերական զբոսաշրջությունն է:
Blue Origi-ն արդեն իրականացնում է իր տրանսպորտային միջոցի՝ New Shepherd-ի փորձարկումները մարդկանց կարճ տիեզերական ուղեւորությունների նպատակով տիեզերք փոխադրելու համար:
«Յուրաքանչյուրն, ով ուղեւորվում է տիեզերք, ասում է, որ նա մի փոքր փոխված է վերադարձել եւ հասկանում է, թե որքան հիասքանչ է այս մոլորակը եւ որքան այն փոքր եւ փխրուն է», -ասում է Բեզոսը:
«Այն, ինչ մենք չենք կարող տեսնել, երբ այստեղ ենք գտնվում, այնտեղից անկհայտ է դառնում»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են