«Վրաստանը կորցրել է ինքն իրեն». Մարիա Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վրացական հանրությունը պետք է երկրում հակառուսական ելույթների ֆոնին համախմբվի և պետական ու հանրային մակարդակով ստեղծված իրավիճակի շուրջ «ազնիվ զրույց» սկսի:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է անկեղծ լինել ինքդ քեզ հետ, հանրության ներսում: Պետք է ազնիվ զրույց սկսել սեփական երկրի ներսում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով»,- ասել է Զախարովան:
Պաշտոնյան ընդգծել է, որ ինքը խորհուրդներ չի տալիս, այլ պարզապես հայտնում է այն, ինչ տեսանելի է կողքից:
Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած վրաց հաղորդավարի ելույթին՝ Զախարովան խոստովանել է, որ լրագրողի խոսքերը մինչև հոգու խորքը վիրավորել են իրեն:
«Դիտելիս աչքերումս արցունքներ հայտնվեցին այն գիտակցումից, թե ինչ պետք է զգան այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են Վրաստանը: Նա (հեռուստալրագրողը – Tert.am) սպանեց, ոտնակոխ արեց, նվաստացրեց նրանց»,- ասել է դիվանագետը:
Այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական միջոցներով չարձագանքեց միջադեպին, նա հիշեցրել է, որ 2008թ.-ին Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը:
«Ինձ հաճախ են որպես կշտամբանք ասում, թե մենք կորցրել ենք Վրաստանը: Հավանաբար, եթե հունիս-հուլիս ամիսների դեպքերը չլինեին, հնարավոր է՝ այդ հարցերի համար պատմական օրինակներ, փաստարկներ բերեի… Սակայն այս իրադարձություններից հետո ուզում եմ ասել. չե՞ք կարծում, որ Վրաստանն ինքն իրեն է կորցրել»,- եզրափակել է Զախարովան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...