Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները, հաղորդում է Business Insider-ը:
Ելույթ ունենալով դեբատների ժամանակ՝ Ջոնսոնն ասել է, որ արեւմտյան վարչակազմները պետք է կենտրոնանան դիվանագիտական լուծումների վրա, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային զենք ստեղծել:
«Անկեղծ կլինեմ ձեզ հետ: Եթե դուք ասեք, որ Իրանի հետ պատերազմն այժմ խելամիտ տարբերակ է մեզ համար, ապա ես դրան չեմ հավատա: Դիվանագիտությունը պետք է ամենալավ միջոցը լինի: Եթե հարցնեք՝ կաջակցեմ արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները, ապա իմ պատասխանը բացասական կլինի»,- ասել է Ջոնսոնը:
Մյուս թեկնածուն՝ երկրի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը համաձայնել է Ջոնսոնի հետ՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում «պատահական պատերազմի» ռիսկ կա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...