Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումն այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Ինչպես հաղորդում է tass.ru-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Ալան Դանքանը՝ Էկվադորի արտգործնախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպումից հետո:
«WikiLeaks-ի հիմնադիրը ոչ մի այնպիսի երկրի չի արտահանձնվի, որտեղ մահապատիժ է գործում: Մեծ Բրիտանիան և Էկվադորն այդ հարցի շուրջ համաձայնության են եկել»,- ասել է Դանքանը:
Հիշեցնենք, որ 2006թ.-ին Ասանժը գաղտնի տեղեկություններ էր հրապարակել մի շարք երկրների կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործունեության մասին: Շվեյցարիայում նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների համար: Վախենալով Միացյալ Նահանգներ արտահանձնվելուց՝ 2012թ.-ին նա քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և շուրջ 7 տարի բնակվել այնտեղ:
Ապրիլին Wikileaks-ի հիմնադիրը դիվանագիտական ապաստանից զրկվել էր համակեցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի և արձանագրությունների բազմակի խախտումների պատճառով, ինչից հետո բրիտանական ոստիկանությունը ձերբակալել էր նրան: Մեծ Բրիտանիայում Ասանժը մեղադրվում է 2012թ.-ին ըստ պահանջի դատարան չներկայանալու համար: 2018թ.-ին Վաշինգտոնը բրիտանական իշխանություններին նրան արտահանձնելու խնդրանք է ներկայացրել:
Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանն Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման էր դատապարտել: Դիտարկվում է նաև նրան ԱՄՆ արտահանձնելու հնարավորությունը, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին հաքերային գործունեության համար մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...