ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա. ԱՄՆ կոնգրեսական
Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը:
Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր. «Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ եւ ամուր հարաբերությունների»:
Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը.
«Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»:
Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաեւ Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ.
«Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները եւ հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...