Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի Տոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն ԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղում Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորին Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար Պուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ Էրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակ Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին Չորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունից

Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերումԹրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ ԿիևՀանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՆերկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո ՌուբիոԱնցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալին
Հայաստան

Կոտայքում կենացները դառնանում են. Սասուն Միքայելյանը վերջնագրով է խոսում. Ինչ է անելու Փաշինյանը

«Իրավունք» թերթը գրում է.

«Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում, այդտեղ գործող հիմնական դերակատարների միջեւ` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:

ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջեւ կա մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին եւ իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Մելիքյանին` իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները գերազանցելու մեջ:


Իր հերթին Ռոմանոսը իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել ԲՀԿ-ականների դեմ ընտրակեղծարարության համար: Ընդ որում, մարզպետը շարունակում է ԲՀԿ-ին անվանել որպես կուսակցություն, որը առաջնորդվում է «գողական պանյատկեքով» եւ միաժամանակ հիշեցնում է Ծառուկյանի «ախռանի պետ Էդոյի» խոսքը, թե «Աբովյանը չպիտի դառնա գործ տվողների քաղաք»: Սակայն իր դեմ ԲՀԿ-ականների բողոքները իրավապահներին ու դատարաններին Ռոմանոսը անվանեց «գործ տալ» եւ նշեց, որ ԲՀԿ-ականները հակասում են իրենք իրենց:

Բնական է, որ Ռոմանոսը գրեթե իշխանություն չունի Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզի մի շարք ԲՀԿ-ական գյուղերում: Չունի նա ազդեցություն նաեւ հենց մարզկենտրոն Հրազդանում, որտեղ քաղաքապետն է Սասուն Միքայելյանի տղան: Ի դեպ, Սասունի եւ Ռոմանոսի հարաբերությունները շարունակվում են սրվել:

Ռոմանոսը մեղադրում է Սասունին ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Սասունը օրերս հրապարակել է, որ Ռոմանոսը գաղտնի դաշինք է կնքել մարզի նախկին` ՀՀԿ-ի օրոք երկար տարիների մարզպետ Կովալ Շահգելդյանի հետ, որի որդին էլ «հին» ժամանակներից մնացած Չարենցավանի քաղաքապետն է:

Ի դեպ, դա տրամաբանական է, քանի որ կարող է գործել` «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» հին փորձված սկզբունքը: Բանն այն է, որ Սասունը ու Կովալը հին թշնամություն ունեն, որը գալիս է ՀՀԿ-ի օրոք բոլոր ընտրություններում նրանց բախվելու եւ Կովալի կողմից Սասունին պարտության մատնելու պատմությունից:

Իսկ այսօր Սասունը թշնամություն է անում ոչ միայն Կովալենց հետ, այլեւ` մարզպետ Ռոմանոսի: Մինչ այդ, Սասուն Միքայելյանը ակնարկել էր, որ Ռոմանոսի հետ կոնֆլիկտի պատճառով նա չի ընտրվել իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամ:

Ռոմանոսին ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլը եւ բացառությամբ Հրազդան ու Աբովյան քաղաքների եւ մի քանի գյուղերի, մարզի մնացած տարածքներում Ռոմանոսը դեռեւս իշխանություն ունի:

Այս խառը իրավիճակի պատճառով սրվել են նաեւ Սասունի ու Նիկոլի հարաբերությունները: Հայտնի է, որ Սասունը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, շուտով ժողովուրդը թավշյա կերպով իշխանությունից կհեռացնի Նիկոլին: Իսկ այսօր արդեն կառավարության, այսինքն` Նիկոլի առաջ Սասունը վերջնագրով խոսեց` եթե երկու օրվա մեջ չպարզաբանեն իրավիճակը Սեւանի հետ կապված, ապա նա անձամբ կփակի Երեւան-Սեւան մայրուղին:

Եթե Նիկոլը տուրք տա Սասունի պահանջներին եւ հանի Ռոմանոսին, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Նիկոլը նույնպես գիտի Սասունի անկուշտ բնավորությունը եւ ենթադրում է, որ մարզը ստանալուց հետո Սասունը կպահանջի նաեւ իր մասնաբաժինը կառավարությունում: Պատահական չէ. որ Երեւան–Սեւան մայրուղին փակած ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում