Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք» Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի Տոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն ԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղում Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորին Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար Պուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ Էրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակ Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին

Ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերումԹրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ ԿիևՀանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՆերկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո ՌուբիոԱնցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնին
Հայաստան

Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել. Հնարավոր է՝ Կառավարությունում պաշտոնանկություններ լինեն

«168 ժամ» թերթը գրում է.

«Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միեւնույն է, երեւույթն ինքնին խոսում է այն կարեւորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», եւ շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, եւ այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը եւ նրա տեղակալ Արսեն Օհանյանը:


Նրանց վերադասը համարվող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, եւ խնդիրը շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի եւ տեղակալ Արսեն Օհանյանի միջեւ լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է եւ սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի եւ աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից եւ այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը եւս, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, եւ դեռեւս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է, իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերեւս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունը այսօր հակառակ կողմից հրապարակայնորեն հասել է վարչապետին, «անարդյունավետ աշխատող» պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն իրենց ներկայացնելով որպես իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի՝ այլ բանով մինչ օրս աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝ Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով:

Նկատենք, նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճված լինելու մասին մինչ այս պահը ոչ ՀՀ Գլխավոր դատախազությունից, եւ ոչ էլ հրապարակված նյութերում հավաստիացումներ չգտանք:

Փորձեցինք համակարգի ներսում մի քանի հարցախույզով ներքին գզվռտոցների ու ծառայության պետի դեմ այս երկու պաշտոնյաների ընդվզման պատճառը հասկանալ, վարկածները շատ չէին, հիմնականում շեշտադրում էին, որ պետ-տեղակալ կոնտեքստում է ընդվզումը, իսկ նորեկների տարաձայնությունները միայն աշխատանքային բնույթ են կրում: Ծառայության աշխատակիցների խոսքով՝ ակտիվիստ Արսեն Օհանյանը փողոց փակելուց այն կողմ այդպես էլ չի անցել, իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ծառայության լրջությունն ու պատասխանատվությունը չի գիտակցում այնպես, ինչպես պետական ցանկացած ծառայող, մինչդեռ ծառայության պետը շարունակաբար ծանր ռեժիմով աշխատանք է պարտադրում նրան, եւ սա էլ դարձել է Ֆեյսբուքում պայթելու թեմա: Աշխատակիցները նաեւ պատմում են, որ Արսեն Օհանյանը Վանիկ Բաբաջանյանի հետ թիմ է դարձել, ֆեյսբուքյան գրառումներից հետո ներսում լարված մթնոլորտ է ձեւավորվել:

Եվ, ինչպես ասում են՝ կինոն սկսվեց հենց այստեղից. պետական պաշտոնյայի էջում հայտնաբերեցինք ինչ ասես՝ սեռական փոքրամասնությունների մասին քողարկված քարոզչությունից ՝ մինչեւ սեռաքաղց մեկնաբանություններ, իսկ բանակը վարկաբեկող ու քրիստոնեական արժեքները ծաղրող գրառումները, պարզվում է, արդեն իսկ նկատել եւ արխիվացրել են մի քանի լրատվամիջոցներ ու օգտատերեր, եւ դրանք այս անձի մասին ամենաորոնվող հարցումներից մեկն են՝ google-ի պահած հիշողության մեջ:

Փաստորեն, պաշտոնավարմանը զուգահեռ՝ Արսեն Օհանյանն անկաշկանդ ակտիվիստ է մնացել նաեւ հրապարակային դաշտում: Մի քանի րոպեներում ի մի ենք բերել գրառումների, թերեւս, ավելի ցցուն օրինակները, իսկ դրանք չափազանց շատ են, եւ որքան էլ զարմանալի թվա՝ սեռաքաղց գրառումներով պաշտոնյան հրապարակային դաշտում ինքնադրսեւորվել է նաեւ այս օրերին, երբ վարչապետի ապարատում իրեն՝ որպես պետական ծառայող, հնարավոր է՝ տնտղում են, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնեն:

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոստացավ մեր թեմայի վերաբերյալ վարչապետի կարծիքը մեզ փոխանցել օրվա երկրորդ կեսին, մինչ այդ կփորձենք նաեւ ՍԱԾ պետի ու տեղակալի պարզաբանումները ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում