Կարգազանց վարորդների թիվը 5 տոկոսից չի անցնում, բայց կան 20 տոկոս առիթավորվողներ, որ ընկնում են նրանց ջրերը. ՀԿ
Հայաստանում կարգազանց վարորդների թիվը 5 տոկոսից չի անցնում, բայց կա առիթավորվող վարորդների 20 տոկոսանոց կոնտինգենտը, որը նայելով այդ 5 տոկոսին, ինքն էլ է ընկնում նրանց ջրերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
Նրա խոսքով, այդ 5 տոկոս կարգազանց վարորդների մեջ են խմած վարողները, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարողները, հանդիպակաց գոտի դուրս եկողները, կարմիր լույսի տակով անցնողները, դրիֆտ անողները:
«Վարորդների 74 տոկոսը ունի 0-5 խախտում, 20 տոկոսը՝ մինչեւ 10 խախտում, 5 տոկոսը՝ մինչեւ 50 խախտում եւ մեկ տոկոսը՝ անվերջ:
Այդ մեկ տոկոսն այն 12,7 մլրդ դրամն էր, որ համաներվեց: Դրանց մեջ մտնում են «սնանկիստները», որոնք ոչինչ չունեն, բայց շարունակաբար եւ դիտավորյալ խախտումներ են անում, եւ այն մարդիկ, որոնք դիտավորյալ խախտում են անում, բայց վճարունակ են: Ոստիկանությունը համարում է, որ ամսվա մեջ մեկ խախտումը նորմալ է:
Խախտումներ անողների մեջ են նաեւ պետական գերատեսչությունների ծառայողական մեքենաները, որոնք փորձում են ընդգծվել՝ դեսպանատան, ԱԱԾ-ի, ՊՆ-ի մեքենաները: Օրինակ դեսպանատան մեքենաներն անձեռնմխելի են եւ շատ հաճախ իրենց լպիրշ են պահում: Իրենց համար որեւէ պատիժ գոյություն չունի:
Բալային համակարգի դեպքում՝ այդ 5-6 տոկոսի մեծ մասը 2-3 ամսվա մեջ կզրկվի վարորդական իրավունքից»,-ընդգծեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը