Ադրբեջանում նյարդային են արձագանքել Ներկայացուցիչների պալատի որոշմանը. «Առանց ձեզ յոլա կգնանք»
Ադրբեջանում բավականին նյարդային են արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը, որը հավանություն է տվել դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական լրացմանը՝ ԱՄՆ-ում արտադրվող պաշտպանական նշանակության ցանկացած արտադրանք Ադրբեջանին տրամադրելու արգելքի մասին, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղ ժամանող կամ այնտեղից մեկնող քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու համար:
«Մինչեւ հիմա ԱՄՆ-ն Ադրբեջանին սպառազինություն չի վաճառել: Չնայած դրան, Ադրբեջանը հնարավորություն ունի այլ երկրներից ձեռք բերել առաջավոր ռազմական տեխնոլոգիաներ»,- նշված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Երիկրի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Ադրբեջանի ՌՕՈՒ-ն հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներ ունի, որոնք ունակ են ապահովելու երկրի օդային տարածքի պաշտպանությունը եւ անհրաժեշտության դեպքում ակնթարթային պատասխան տալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...