«Ֆենոմենալ» այց և «մերկ թագավորը». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ
«168 ժամը» գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում: Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բառով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրոպական հերթական չինովնիկի կողմից: Ինչը, սակայն, չես կարող ասել իշխանությունների և նրանց սատարող մեդիահարթակի քարոզչական մանիպուլյացիաների մասին, որոնք այցին տվեցին «պատմական» ու «ֆենոմենալ» ձևակերպումները: Կարելի է փաստել, որ Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր և, ըստ էության, ոչ մի բանով աչքի չընկնող, հակառակը՝ այն աչքի ընկավ ոչ սովորական այցերի բնորոշ միջադեպային հագեցվածությամբ:
ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք: Օրինակ՝ աննախադեպ էր այն, որ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից հավանաբար տհաճ ու անցանկալի հարցերից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար:
Կառավարությունն այս անգամ բավարարվել էր միայն ԶԼՄ-ների համար հայտարարությամբ՝ ի դեպ չներկայացնելով որևէ պարզաբանում: Հավելենք, որ այս դեպքի հետ կապված մամուլում տեղեկություններ կային, որ վարքագծի դրսևորման պատճառը եղել է այն, որ իշխանությունները տեղեկատվություն են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ տհաճ հարցեր են պատրաստել. Մասնավորաբար, ներհայաստանյան վերջին զարգացումների. քաղաքական հետապնդումների, մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատարանների արգելափակման հետ կապված, և ըստ այդմ ուղղակի որոշել են խուսափել դրանից:
ՀՀ ժամանակակից պատմության մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվելով ազատ մամուլի գործունությունը: Նշենք մի շատ կարևոր հանգամանք ևս. ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահատակների հիշատակը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են
«Ես մարտական մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերել...