Աղջիկն իր ավարտական երեկոյին է ներկայացել միլիոնավոր «Սվարովսկի» բյուրեղներով պատված Rolls Royce մեքենայով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Բլաքբըրն քաղաքի 16-ամյա բնակչուհի Իշա Սանա Ախթարն իր ավարտական երեկոյին է ժամանել շողշողացող Rolls Royce Phantom մեքենայով, որը պատված է եղել ավելի քան 4 միլիոն «Սվարովսկի» բյուրեղիկներով, գրում է Daily Mail-ը:
Աղջիկն իր ավարտական երեկոյին նման մեքենայով ժամանելու համար 15 րոպեի համար վճարել է ավելի քան 500 ֆունտ ստեռլինգ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջկա զգեստն իր շքեղությամբ չի զիջել մեքենային: Նա կրել է երկնագույն և մոխրագույն երանգների զգեստ, որն արժեցել է գրեթե 260 ֆունտ ստեռլինգ:
Աղջկա ընտանիքը որոշել է հետ չմնալ մյուսներից, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում դիզայներական զգեստների վրա և նույնիսկ մասնավոր ուղղաթիռներ վարձում տեղ հասնելու համար, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ ավարտական երեկոները վերածվում են իսկական «խելագարության»:
Իշան նաև 300 ֆունտ է վճարել անձնական նկարահանող խումբ վարձելու համար, որոնք տեսագրել են ավարտական երեկոյին պատրաստվելու և թանկարժեք մեքենայով այնտեղ ժամանելու ամբողջ ընթացքը:
Աղջկան շքեղ մեքենայով ապահովել է նրա հորեղբայրը:
«Դեռ փոքրուց հորեղբայրս ինձ համար հոր պես է եղել: Նա ցանկանում էր ավարտական երեկոյիս առթիվ ինձ համար մի յուրահատուկ բան անել»,-հայտնել է աղջիկը և հավելել, որ հորեղբայրը և իր ընտանիքը ցանկացել են տարբերվող օր ստեղծել իր համար:
«Ես նույնիսկ կարմիր գորգ ունեի՝ մեքենայից դեպի դահլիճ: Ավարտական երեկոն պարզապես հրաշալի անցավ: Մեքենան և նրանց՝ ինձ երջանկացնելու ջանքերն աչքերս արցունքով են լցնում»,-հայտնել է աղջիկը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...