Իրանը պատասխանել է Նեթանյահուի սպառնալիքներին
Իրանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքներին։ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած թշնամական քայլ ջախջախիչ հարված կստանա, տեղեկացնում է Tasnim-ը։
Նա նշել է, որ Նեթանյահուի սպառնալիքները ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի ակնհայտ խախտում են, որն արգելում է սպառնալիքը կամ ուժի կիրառումն ընդդեմ ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության։
Նախարարն ընդգծել է, որ Իրանն իրեն ինքնապաշտպանության օրինական իրավունք է վերապահում իսլամական դավանանքի, պաշտպանական ռազմավարության եւ ՄԱԿ Կանոնադրության 5-րդ հոդվածի հիման վրա։
Նրա խոսքով՝ Իրանի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կարող է հասցնել ջախջախիչ հարված ցանկացած թշնամու, որը կխախտի իրանական սահմանը եւ տարածքային ամբողջականությունը։
Գեներալը նաեւ կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանն իրավական միջոցներ ձեռնարկել Իսրայելի սպառնալիքների դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով եւ ստիպել միջազգային հանրությանը լուրջ արձագանք ցուցաբերել Իսրայելի նման գործողություններին՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության սկզբունքներին համապատասխան։
Ավելի վաղ Նեթանյահուն Թեհրանին զգուշացրել է, որ F-35 իսրայելական կործանիչները կարող են հասնել «Մերձավոր Արեւելքի ցանկացած կետ»։ «Նա (Իրանը) պետք է հիշի, որ այդ ինքնաթիռները կարող են հասնել ցանկացած տեղ Մերձավոր Արեւելքում, ներառյալ Իրանը եւ, իհարկե, նաեւ Սիրիա»,- ասել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...