Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել
Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, որի սպանության համար դատում են նրա երեք դուստրերին, հետմահու քրեական գործ է հարուցվել, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը՝ աղբյուրի հղումով:
Գործը հարուցվել է «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում են, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ:
Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:
Անցած տարվա հուլիսի 27-ի երեկոյան քույրերը մտել են հոր սենյակ և, տեսնելով, որ նա քնած է, սկսել են մուրճով ու դանակով հարվածներ հասցնել պարանոցի, գլխի, ինչպես նաև սրտի հատվածներում: Մյուս քույրը ցողացիր սարքով հատուկ նյութ է ցանել հոր աչքերին, որպեսզի նա կորցնի կողմնորոշումը:
Ցուցմունքների ընթացքում նրանք խոստովանել են, որ հորը սպանելուց հետո իրենց միտումնավոր վնասվածքներ են հասցրել, որպեսզի առաջ քաշեն ինքնապաշտպանության վարկածը: Նաև ցանկացել են պատմել, թե իբր հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իսկ իրենք էլ պատահաբար սպանել են նրան կռվի ժամանակ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...