Օդում կախված լուրերի համաձայն՝ էլ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում. հրաժարական է տվել, բայց այդ մասին չեն ասում… (տեսանյութ)
«Ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա ազատ խոսել եմ, ինձ ոչ ոք չի ասել՝ մի խոսիր. ես միշտ խոսում եմ տրամաբանված, փաստերով, գուցե դա է ինձ պաշտպանում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ տարբերություններ է տեսնում ներկա ու նախորդ իշխանությունների միջև:
Ըստ Մ. Խաչատրյանի՝ միակ անհանգստացնող միտումը մամուլի ազատության վրա հնարավոր հարձակումն է.
«Մամուլի ազատությունը վտանգված է. ինչպես հարձակում տեղի ունեցավ օրենսդիր մարմնի վրա, գործադիր մարմնի վրա, դատականի վրա, հաջորդը մամուլն է, մյուսը ժողովուրդն է, ու վերջ»:
Ներկաների ու նախորդների տարբերությունների ու նմանությունների մասին Երևանի ավագանու նախկին անդամը ներկայացրեց մի քանի դրվագներ.
«…Նախորդների ժամանակ ԱԺ-ում գողականներ էին, այժմ՝ մանկապատանեկան խմբակն է նստած, բայց ինչպես նախկինում, այսօր էլ կան ադեկվատ կորիզներ: Ուղղակի նրանք փորձված էին, ճանապարհ անցած մարդիկ էին՝ կարողանում էին մի զանգով հարցեր լուծել, նորերը դա էլ չեն կարողանում»:
Նախորդ իշխանություններին վերագրվող յուրացումներին անդրադառնալով՝ նա նշեց.
«Սպորտի, առողջապահության ոլորտների համար հսկայական գումարներ էին նախատեսում՝ յուրացնում էին… Սրա՞նք ինչ են անում. սրանք էլ են յուրացնում. ես ունեմ տեղեկություն, օդում կախված լուրեր, որ Հայկ Մարությանը նույն «ՍանիՏեքի» հետ գործարքի մեջ է: Ընդհանրապես օդում կախված լուրերի համաձայն՝ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում. հրաժարական է տվել, բայց այդ մասին չեն ասում: Պետք է պարզել՝ գուցե սուտ է, գուցե՝ ճիշտ է…»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը