Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ (ֆոտոշարք)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու չափորոշիչների՝ հիմք ընդունելով հանձնաժողովի դրական եզրակացությունները՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պող․ 10 հասցեի բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոց 3 հացեի հարթաքանդակը (20-րդ դ.), Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը (20-րդ դ.), Սյունիքի մարզի Լիճք գյուղի երկու կամուրջները (17-րդ դ.) և Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Հայրենիք» hուշակոթողը (1984 թ.):
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի Ժայռապատկերների համալիրը (մ.թ.ա. 2-1-ին հազ.) և Դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազ.), Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Ենոքավան- 1» (մեզոլիթ-նեոլիթ, վաղ և ուշ բրոնզի դարեր, երկաթի դար, միջին դարեր) և «Ենոքավան- 2 (նախակերամիկական նեոլիթ, վաղ բրոնզի դար, ուշ բրոնզի դար, զարգացած երկաթի դար, միջին դարեր) քարայր-կացարանները ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։
Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանոցի (13-20-րդ դդ., պետցուցիչ՝ 2․1․13), Սբ. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու (7-րդ դ․, պետցուցիչ՝ 2․1․15), Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի շենքի (1948 թ․, պետցուցիչ՝ 2.1.31), Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի «Ձոր» գյուղատեղի («Մանուշակաձոր») (10-17-րդ դդ., պետցուցիչ՝ 4.82.5), Լոռու մարզի Աթան գյուղի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուրի (1961 թ., պետցուցիչ՝ 5.11.7), Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողի (1965 թ., պետցուցիչ՝ 5.11.8), Կոտայքի մարզի Գառնի գյուղի Սբ. Աստվածածին (Մաշտոց Հայրապետ) եկեղեցու (12-13-րդ դդ., պետցուցիչ՝ 6.21.14), Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Աղավնաձոր գյուղատեղի (16-19-րդ դդ., պետցուցիչ՝ 8.9.2) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում