Թուրքմենստանում զինվորներին արգելել են ցնցուղ ընդունել
Թուրքմենստանի պաշտպանության նախարարության մայրաքաղաք Աշգաբադի կենտրոնում գտնվող զորանոցի զինվորներին արգելել են ցնցուղից օգտվել, հայտնում է «Ռադիո Ազատլիկը»:
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զորանոցում տեղակայված են 120 զինծառայողներ, որոնք ամսից ավելի զրկված են ցնցուղ ընդունելուց: Այն փակել է կապիտանը՝ պնդելով, որ զինվորները չեն կարողանում լոգարանները մաքուր պահել:
Զինվորները գանգատվում են տհաճ հոտից և փորձում լվացվել զուգարաններում, քանի որ արդեն մի քանի շաբաթ է՝ Թուրքմենստանի մայրաքաղաքում շոգ է. օդի ջերմաստիճանը կայուն 40 աստիճան նիշի վրա է: Սակայն սպաները նրանց պատժում են: «Կապիտանը նրանց վրա բղավում է, երբ նկատում է, որ զինվորները լվացվում են զուգարաններում»,- պնդում է պարբերականի զրուցակիցը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...