Ռուսաստանում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահը
Ռուսաստանում կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահ Ալեքսեյ Իվանովը, գրում է «Коммерсантъ» թերթը: Ձերբակալության լուրն ավելի ուշ հաստատել է հիմնադրամի նախագահ Անտոն Դրոզդովը:
Tadviser հարթակի աղբյուրներից մեկի խոսքով՝ Իվանովին ձերբակալել են Կենսաթոշակային հիմնադրամի սոցիալական ապահովության միասնական պետական տեղեկատվական համակարգի զարգացման համար տենդեր հայտարարելուց առաջ, ընդ որում՝ տենդերի գումարը կարող էր մոտ 1,5 մլրդ ռուբլի կազմել:
Հայտնի է, որ Իվանովը ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամում աշխատում է 2016թ.-ից, իսկ փոխնախագահի պաշտոնում նշանակվել է 2017թ.-ին: Նա մասնավորապես զբաղվում է ՏՏ ենթակառուցվածքների զարգացմամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...