Լոս Անջելեսում 115 մլն դոլարով վաճառքի է հանվել Մերիլին Մոնրոյի և նրա սիրեցյալի «սիրո բույնը». Daily Mail (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում 115 մլն դոլարով վաճառքի է հանվել Օուլվուդ առանձնատունը, որտեղ տարբեր ժամանակներում տարբեր հայտնի մարդիկ են իջևանել, գրում է Daily Mail-ը:
Առանձնատունը կառուցվել է 1936թ.-ին՝ ճարտարապետ Ռոբերտ Ֆարքուհարի կողմից: Իտալական Վերածննդի ոճով կառուցված այս շքեղ առանձնատունը 9 ննջասենյակ, 10 լոգասենյակ, հյուրատուն և ծառայողների հարկաբաժին ունի: Տարածքում առկա է լողավազան՝ կառուցված օլիմպիական լողորդ և դերասանուհի Էսթեր Ուիլիամսի կողմից: Եռահարկ տանը պտուտակաձև սանդուղք կա, ինչպես նաև վերելակ, որը գործում է բոլոր հարկերում:
Առանձնատունը հայտնի է նրանով, որ այնտեղ պարբերաբար հյուրընկալվել է հայտնի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն՝ առանձնատան այդ ժամանակվա սեփականատեր Ջոզեֆ Շենքի մոտ: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում դերասանուհու և Շենքի սիրավեպի մասին, որը քանիցս հերքվել էր նրանց կողմից:
Տարբեր ժամանակներում առանձնատունը պատկանել է գործարարներ Ջոզեֆ Դրաունին, Կոնրադ Հիլթոնին և Ուիլիամ Քեկին: 1974թ.-ին այն 750 000 դոլարով վաճառվել է Սոնի և Շեր Բոնո ամուսիններին, սակայն ամուսնալուծությունից և նրանց «Սոնի և Շեր» դուետի լուծարումից հետո՝ 1976թ.-ին, առանձնատունը 950 000 դոլարով վաճառվել է գործարար Ռալֆ Միշկինին, որն էլ այն անվանափոխել է՝ դարձնելով Օուլվուդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...