Թրամփը խոստացել է «զգալիորեն խստացնել» Իրանի դեմ պատժամիջոցները
Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները շուտով զգալիորեն կխստանան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը երկար ժամանակ գաղտնի կերպով հարստացրել է ուրանը, ինչը լիովին խախտում է Ջոն Քերիի ու նախագահ Օբամայի վարչակազմի միջև կնքված 150 մլն դոլարանոց սարսափելի գործարքը: Հիշե՛ք, որ գործարքի ժամկետը պետք է մի քանի տարի անց լրանար: Պատժամիջոցները շուտով զգալիորեն կխստանան»,- գրել է նախագահը թվիթերյալ իր միկրոբլոգում:
Շաբաթվա սկզբին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67% -ի սահմանված շեմը:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքով պարտավորությունների դադարեցման առաջին փուլում Իրանը դադարեցրել էր ցածր հարստացման ուրանի ավելցուկների և ծանր ջրի արտահամումը, որոնք գերազանցում են ԳՀՀԾ-ով սահմանված թույլատրելի շեմը:
Իրանի իշխանությունները զգուշացրել են, որե եթե ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չհարթվի, ապա պարտավորությունների դադարեցման երրորդ փուլը կսկսվի 60 օր անց: Իրանում այս միջոցները բացատրում են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքն առանց մյուս անդամ երկրների համաձայնության լքելու և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...