Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը Չինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը Քննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունը Վարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ) Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումները ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան

«Իմ քայլի» մանկական երազանքը. իշխանության են եկել 40 տարով

Իմքայլականներն իրենց տարօրինակ, անհեթեթ, ցինիկ պահվածքով, հայտարարություններով վաղուց արդեն չեն զարմացնում, այլ միայն զայրացնում են կամ ծիծաղեցնում:

Նրանցից մեկը «ծտերին» նախագահական է տանում եւ էքսկուրսիա կազմակերպում, մյուսը երգիչ-երգչուհիներին դիմում է այնպիսի տոնով, կարծես սովետական գուլագի պարետ լինի, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչները կալանավոր:

Իսկ երրորդն էլ հայտարարում է, թե իշխանության են եկել առնվազն 40 տարով: Ուշադրություն դարձրեք՝ առնվազն: Եւ այս անեկդոտային հայտարարության հեղինակը ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է:

Այստեղ մնում է հարցնել քառասուն տարով եկել եք, որ ի՞նչ անեք: Վերջին մեկ տարում հասցրեցիք վատթարացնել հայ-ռուսական, հայ-իրանյան, նույնիսկ հայ-հայկական հարաբերությունները, աննախադեպ լարվածություն ստեղծելով ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ:

Վերջին մի տարում երկիրը բաժանեցիք սեւի եւ սպիտակի, սկսեցիք խայտառակ դատավարություններ, իրավաբանների պնդմամբ, հիմնականում «ջուր» գործերով, վարկաբեկեցիք Արցախի հաղթանակի կերտման մեջ մեծ ավանդ ունեցող զինվորականներին, հակառակ առողջ տրամաբանության եւ գործող օրենքների, ապօրինաբար կալանավորեցիք ՀՀ երկրորդ նախագահին, մեծագույն ուրախություն պատճառելով ադրբեջանցիներին:

Վերջին մեկ տարում գրեթե զրոյացրիք ներդրումները, երկիրը պատեցիք ատելության մթնոլորտով, ստով եւ կեղծիքով, պարտավորվեցիք եւ ուզում եք երկրում վերացնել ավանդական ազգային արժեքները, հաջողացրիք պատմության մեջ երկրորդ անգամ կաթողիկոս քաշքշել, բարեբախտաբար թափներդ չհերիքեց նրան սպանել, ինչպես անցած դարի երեսունականներին:

Վերջին մեկ տարում այնքան անհեթեթ հայտարարություններ արեցիք, այնքան վնասեցիք Հայաստանի անվտանգությանը, այնքան սխալ կոճակ սեղմեցիք, այնքան տարօրինակ հայտարարություններ արեցիք, այնքան հեռախոս կորցրիք, որ թվարկման դեպքում մի քանի հատոր կհրատարակվի:

Վերջին մեկ տարում հաջողացրիք կենսամակարդակի անկում ապահովել, հաջողացրիք առաջին անհրաժեշտության գների աճ ապահովել եւ այս ամենի կողքին ունեք խոստում մինչեւ 18 տարեկանների բուժումը ձրի կազմակերպել, իսկ նվազագույն աշխատավարձը մի քանի հազարով ավելացնել, առանց մտածելու, թե այդ բարձրացումը ինչ հետեւանք կունենա գնաճի վրա:

Թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք այսքանով եւ մի հարց տանք՝ իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այս երկրի հետ, եթե ոչ թե քառասուն, այլ նույնիսկ չորս տարի էլ մնաք իշխանության: Ճիշտ եք՝ ավելի լավ է չպատկերացնենք:

Ի դեպ, տարիներ առաջ Վանո Սիրադեղյանը միամտաբար եւ համեստաբար հայտարարեց, թե ՀՀՇ-ն իշխանության կմնա տասը տարի, իսկ Շարմազանովն էլ ասեց, թե որոշումները դեռ երկար տարիներ կընդունվեն Մելիք-Ադամյան փողոցում: Հիշեցի՞ք: Հետո տեսաք, թե որքանով իրականացան նրանց երազանքները, իսկ դրանք շատ համեստ երազանքներ էին՝ ի համեմատ իմքայլականների 40 տարով իշխելու փափագի հետ:

Վարդան Խաչատրյան

Top-News.am