Սաակաշվիլին Պուտինին նմանեցրել է «կատվի, որը խաղում է մկան հետ»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը դեմ արտահայտվելուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Պուտինը «կատու է, որը խաղում է մկան հետ»: Այսպիսի իրավիճակում է գտնվում մեր երկիրը»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ Վրաստանում իրավիճակը կփոխվի միայն կառավարության փոփոխությամբ:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրն սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Բազմաթիվ մարդիկ մտավախություն էին հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերություններն այդ երևույթից հետո կարող են է՛լ ավելի սրվել:
Ավելի ուշ Պուտինը դեմ էր արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը` նշելով, որ նման բան չի անի հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...