Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը Չինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը Քննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունը Վարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ) Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումները ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան
Հայաստան

Գարիկ Սարգսյանն ու նրա «բարեկամուհին» մարզը «հոր դուքյան» են դարձրել. նոր բացահայտում

 

Վերջերս NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ու նրա խորհրդական ձևակերպված բարեկամուհու կամայականություններին: Այս լուրերը Կոկորդիլոս մականվամբ հայտնի մարզպետ Գարիկ Սարգսյանը ո'չ հերքել է, ո'չ հաստատել: Չնայած դրան, մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի կողմից դիրքի չարաշահման դեպքերի պակաս չկա:

Ի դեպ` նախորդ հրապարակման մեջ նաև նշված էր, որ պատմությունների մեջ է հայտնվել նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքային բաժնի պետը` Վարդան Հովսեփյանը:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իր դեպքում:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ իշխանափոխությունից հետո գնացել և ասել է մարզպետին, որ եթե ինքը ինչ-որ չափանիշների չի համապատասխանում, ապա կարող է դիմում գրել և ազատվել աշխատանքից:

Թերևս այդ ժամանակահատվածում կա'մ Գարիկ Սարգսյանին Հովսեփյանը դեռ պետք է եղել, կա'մ նա դեռևս «իր մարդը» չի ունեցել` այդ պաշտոնում նշանակելու համար և փափուկ բարձ է դրել Վարդան Հովսեփյանի գլխի տակ` ասելով, որ ամեն ինչ կարգին է և նա կարող է շարունակել աշխատել:

Իսկ արդեն դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մարզպետի թիմն արել էր իր աշխատանքը` իրավիճակը փոխվել է:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ դեկտեմբերի 11-ին Գարիկ Սարգսյանը կանչել է իրեն ու հիշեցրել 6 ամիս առաջ արված իր առաջարկի մասին:

Հովսեփյանը չի հապաղել և ազատման դիմում է գրել: Սակայն նույն օրը երեկոյան էլ իմացել է, որ իր անվան հետ կապված զեկուցագիր են ուզում շրջանառության մեջ դնել առ այն, թե իբր իր տեսուչը գումար է վերցրել:

«Ինձ ասել էին, որ մարզպետը նման բան է իմացել: Ես էլ առաջարկել եմ` դիմել իրավապահներին` իրականությունը պարզելու համար: Ես գիտեի, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց եթե կասկածներ կար` ավելի լավ էր իրավապահները պարզեին»,- մեզ հետ զրույցում ասաց սոցապահովության նախկին պետը:

Մեր տեղեկություններով, Հովսեփյանի նշած զեկուցագիրը շրջանառվելուց առաջ, նախաձեռնողներին մոտ մարդիկ հորոդորել են չմտնել այդ գործի տակ, քանի որ իրականում զեկուցագրում ընդգրկված տվյալների մեծ մասը չի համապատասխանում իրականության, սակայն պատասխանը եղել է. «Քո գործը չի, ինչ պետք է` մարզպետը կանի»...

Սակայն մինչ մարզպետի նախաձեռնությունը ինչ-որ արդյուքն կտար, Հովսեփյանը որոշում է հետ վերցնել իր ազատման դիմումը: Ու քանի որ քաղծառայողն իրավունք ունի եռօրյա ժամկետումնոր դիմում գրել` նախորդ դիմումն անհետևանք թողնելու կամ հետ վերադարձնելու համար, ուստի Հովսեփյանը ևս օգտվում է իր իրավունքից:

«Գրեցի դիմումս, գնացի, բայց զգացի, որ հնարավոր է մուտք չանեն ու ընթացք չտան դիմումիս»:

Ինչպես հետո պարզվել է` մեր զրուցակցի կանխատեսումները ճիշտ են եղել. դիմումը չի մուտքագրվել:

Հովսեփյանին ասել են, որ այն վերցրել է Լիլիթ Միզախանյանը, ով, ինչպես արդեն վերը նշեցինք, Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է. ինչպես ինքն է ներկայացրել` մորաքրոջ հարսը: Վերջինս ձևակերպված լինելով որպես մարզպետի խորհրդական` ստանձնել է աշխատակազմի ղեկավարի պարտավորությունները:

Դիմումի «անորոշ ճակատագիրը» պարզելու համար, Հովսեփյանը ցանկացել է դիմել Լիլիթ Միրզախանյանին, ով, պարզվել է, 1 շաբաթ ժամկետով, արձակուրդ է գնացել:

Նախ. այստեղ հարկ է նկատել, որ Լիլիթ Միրզախանյանը հիշյալ ժամանակաշրջանում արձակուրդ գնալու հրաման չի ունեցել: Իսկ եթե նա այնուամենայնիվ կարող է ցույց տալ նման հրաման, ապա հարկ է նկատել, որ հենց այդ ժամանակահատվածին էր ուղղված այն պարգևավճարները, որոնք ստացել ու հետևաբար հարց է առաջնում` 1 շաբաթյա արձակուրդի համա՞ր է ստացել պարգևավճարը...

Վերոգրյալից ելնելով` չի բացառվում, որ մարզպետը պարզապես վատնել է բյուջեն և չարաշահել իր դիրքը, ինչը համարվում է կոռուպցիոն երևույթ:

Ինչևէ` վերադառնանք հենց Հովսեփյանի պատմությանը. նա ստիպված հանդիպել է հենց մարզպետին, ու խնդրել պարզել, թե ո՞ւր է իր դիմումը:

Չնայած դրան, մարզպետը չի խոստովանում, որ ինքը հանդիպել է Հովսեփյանին ու տեղեկացել «կորած» դիմումի մասին:

Մասնավորապես տեսուչի փող վերցնելու կասկածով հարուցված քրեկան գործի շրջանակում, առերեսման ժամանակ, մարզպետը հերքել է, որ հանդիպել ու այդ հարցի շուրջ խոսել է Վարդան Հովսեփյանի հետ: Ամեն դեպքում, եթե անգամ նա այդ դիմումի մասին չի իմացել, ապա դատական նիստի շրջանակում արդեն տեղեկացել է ու, չնայած դրան, դարձյալ հետևողական չի գտնվել և չի պարզել, թե ուր է «կորել» դիմումը:

Այս ամենից բացի, պարզվել է, որ մարդիկ (3 քաղաքացի), ովքեր եկել են ուսումնադիրելու տեսուչի աշխատանքը, համապատասխան հրաման չեն ունեցել:

«Մենք դիմում են ք գրել ու պահանջել ցույց տալ, թե ինչ հրամանի հիման վրա են ուսումնասիրություններ կատարվել: Մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, վերոհիշյալ գործը կասեցվել է` հիմքեր ու փաստեր չլինելու պատճառով: Այլ կերպ, ասած` տեսուչի փող վերցնելու կասկածները իրականության հետ աղերս չեն ունեցել:

Ինչ վերաբերվում է Վարդան Հովսեփյանի ազատման հրամանին, ապա նրան ո'չ առ ձեռն ու ո'չ էլ հասցագրված ծանուցում չի փոխանցվել: Անգամ այն բանից հետո, երբ նա գրավոր պահանջել է իր ազատման դիմումը` նրան նման փաստաթուղթ չեն տրամադրել:

«Այս պահին դեռ չեմ ստացել աշխատանքից ազատման դիմումս, սակայն ստանալուն պես` քննչականում քննված գործի շրջանակներում առկա փաստաթղթերի հետ միասին, դիմելու եմ դատարան` աշխատանքում վերականգնվելու և ինձ պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու համար»,-ասաց Վարդան Հովսեփյանն ու հավելեց. «Էս էլ Գարիկ Սարգսյանի ու Լիլիթ Միրզախանյանի չարաշահումները. ոնց ուզում` անում են»: