Այս պահին ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիմա վրա հատուցել է մոտ 1, 360 000 եվրոյի չափով գումար․ արդարադատության փոխնախարար
Որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը և ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Փոխնախարարն ընդհանուր ներկայացրեց, թե ինչ փոխհատուցում են տվել․ «Այս պահի դրությամբ ունենք ՀՀ-ի վերաբերյալ կայացված 111 գործով վճիռներ, որոնցից 107-ով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4-ի մասով որևէ խախտում չի արձանագրվել. ու նաև որոշակի չափով՝ թեև չնչին, բայց բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։ Այս պահին ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1, 360 000 եվրոյի չափով գումար։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ից պահանջվել է 21, 5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1, 360. 000 եվրո, ընդհանուր այս 111 գործերի կոնտեքստում եմ ասում»,-ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է ապագայում կայացվելիք վճիռներին, փոխնախարարն ասաց. «Այս պահին նման թիվ հնչեցնել հնարավոր չէ, ընթացքում պարբերաբար հրապարակում ենք»:
Հովհաննիսյանը հարցրեց, թե կա՞ վիճակագրություն՝ դատավորի կայացրած վճիռները մի քանի հոգու վճիռնե՞ր են, որոնք ՀՀ-ին վնաս են հասցնում և արդյոք նախատեսվո՞ւմ է հետագայում որոշակի պատասխանատվություն այդ կայացված որոշումների համար: Ասատրյանը նշեց, որ իրենք չունեն պատկեր, որ ՄԻԵԴ-ում կրկնվող դեպքեր լինեն և ասեն՝ տեսեք, կոնկրետ այս դատավորի պարբերաբար վճիռները հայտնվում են ՄԻԵԴ-ում և ընդդեմ ՀՀ-ի վճիռներ են դառնում։
Փոխնախարարը հավելեց. «Պետք է հասկանալ, որ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառը որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներ են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորը ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորությունը կամ խախտումը կա, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է և մեր հսկողության տակ է գտնվում»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...