Լոնդոնն ափսոսանք է հայտնել Թրամփին քննադատող դիվանագիտական թղթերի արտահոսքի առիթով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Վաշինգտոնին, որ ափսոսում է բրիտանական դեսպանի զեկուցագրերի արտահոսքի հետ կապված, որոնք պարունակում են խիստ քննադատություն Սպիտակ տան ղեկավարի՝ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կապ է հաստատվել Թրամփի վարչակազմի հետ, եւ արտահայտվել է մեր կարծիքը առ այն, որ նման արտահոսքն անընդունելի է։ Ինքնին հասկանալի է, փաստը, որ դա տեղի է ունեցել, արժանի է ափսոսանքի»,- ասել է վարչապետի գրասենյակի աշխատակիցը, որի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։ Նա նաեւ ավելացրել է, որ ներկա պահին ոչինչ չի վկայում այն մասին, որ արտահոսքի հետեւում կարող էր կանգնած լինել Մեծ Բրիտանիայի հանդեպ անբարյացակամ արտաքին ուժը։
Վարչապետի ներկայացուցիչն ընդգծել է, որ, Մեյի կարծիքով, հրապարակված փաստաթղթերը լիովին չեն արտացոլում բրիտանական դեսպանի դիրքորոշումը, որը նախկինի պես օգտվում է կառավարության ղեկավարի «լիակատար վստահությունից»։ Գրասենյակի աշխատակիցը կրկնել է, որ դեսպանի գնահատականները չեն համընկնում երկրի ղեկավարության կարծիքին եւ որ տեղի ունեցած արտահոսքը չպետք է արտացոլվի Լոնդոնի եւ Վաշինգտոնի հարաբերություններում։
Շաբաթ երեկոյան Daily Mail թերթի կայքում հրապարակվել են հատվածներ տեղեկություններից, որոնք Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը ուղարկել է ղեկավարությանը։ 2017-ից մինչեւ վերջերս նրանից Լոնդոնում ստացված նյութերում պարունակվել են Սպիտակ տան ղեկավարի ու նրա թիմի հասցեին ոչ հաճելի բնութագրեր։ Թրամփի աշխատակազմը դեսպանն անվանել է անիրազեկ ու անօգնական, իսկ նախագահի համար գուշակել է կարիերայի խայտառակ ավարտ։ Դերոքը նաեւ հնարավոր է համարել, որ «ռուսաստանցի ֆինանսիստները» պարտքով փող են տվել Թրամփին կամ նրա ընտանիքի անդամներին։
Կիրակի Թրամփն ասել էր լրագրողներին, որ Դերոքը «լավ չի ծառայել Միացյալ Թագավորությանը» եւ որ Սպիտակ տանը նրա մասին լավ կարծիք չի ձեւավորվել։ Ինչպես գրում է Daily Telegraph թերթը, Թրամփի խորհրդականները պնդում են, որ տեղի ունեցածից հետո Դերոքը պետք է հեռանա պաշտոնից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...