Սաակաշվիլին Վրաստանում ցանկացած գնով իշխանության կձգտի. Զախարովա
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բոլոր ճանապարհներով կձգտի իշխանության հասնել, իսկ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը նրա քաղաքականության գործիքն է: Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Facebook-յան իր էջում մեկնաբանելով վրացական հեռուստաալիքի եթերում ռուսական ղեկավարությանն ուղղված հարձակումները՝ դիվանագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Սաակաշվիլիի նախընտրական արշավը մտել է «վերջին ճակատամարտի» փուլ: «Նա բոլոր ճանապարհներով կձգտի իշխանության հասնել: Կոշտ, ցինիկ, ցանկացած գնով, նույնիսկ հասարակության տոտալ երկպառակման գնով: «Ռուսթավի 2»-ը նրա քաղաքականության գործիքն է»,- նշել է Զախարովան:
Ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի ժողովուրդը, ավանդույթները եւ մշակույթը դարձել են «քաղաքականության դատարկապորտների պատանդը»: «Վրաստանի ավանդույթների մասին բոլոր խոսակցությունները զուտ խոսակցություններ են: Ավանդույթներ, որոնք կարող էին երկրի եւ ժողովրդի համար հենարան դառնալ այնտեղ, որտեղ օրենքներն այսօր դեռեւս չեն գործում, ցավոք՝ ոչ,- նշել է նա: - Կա ֆոլկլոր, կոլորիտ, ոչ ավելին: Այստեղ պետք է ընտրություն կատարել՝ կա՛մ «Վրաստանը Եվրոպա է», եւ այդ դեպքում օրենքների խստագույն կատարում, կա՛մ զսպող ու կարգավորող ավանդույթների վերականգնում»:
Զախարովան Վրաստանի հնարավոր վերածնունդի վստահություն է հայտնել: «Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք մտավոր եւ ֆիզիկական աշխատանքով իրենց ազգը կփառաբանեն»,- պարզաբանել է դիվանագետը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...