Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հանդիպել Մինսկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կարծում եմ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով կընդունի մեզ»,-ասել է նա:
Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ հանդիպմանը պետք է մասնակցեն նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի պաշտոնից հեռացող վարչապետ Թերեզա Մեյը:
«Հարկավոր է խոսե՞լ: Հարկավոր է: Եկեք քննարկենք՝ ումն է Ղրիմը, և ով չկա Դոնբասում»,- ասել է Զելենսկին:
Կրեմլն արդեն արձագանքել է նախաձեռնությանը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայում կդիտարկեն առաջարկը, և հավելել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ նման երկխոսությունն ունի արդյոք հեռանկար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...