Գազի վտանգավոր բալոնները, ավելի վտանգավոր հարբած վարորդները եւ գերհոգնած տաքսիստները
Արարատի մարզում եւ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներից հետո հանրությունը մի քանի օր կքննարկի երթեւեկության թեման, իսկ հետո սահուն կանցնեն այլ թեմաների, մոռանալով, որ խնդիրը մնաց չլուծված:
Հանրությանը դեռ կարելի է հասկանալ, բայց համապատասխան մարմինները, ովքեր պարտավոր են երթեւեկությունը դարձնել անվտանգ, պարտավոր են օր առաջ, ժամ առաջ քայլեր ձեռնարկել, անգամ արմատական քայլեր ձեռնարկել մեր կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար:
Արարատում եւ Վրաստանում տեղի ունեցած վթարները միակը չէին: Լրահոսը լեցուն է նման ողբերգական վթարների շարանով: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են լուծումներ:
Խնդիրը չի լուծվի միայն վարորդական իրավունքի համար կրկնակի քննություններով, խնդիրն ավելի խորքային է:
Առաջին քայլով հասարակական տրանսպորտը պետք է ազատել գազի բալոններից: Սա քննարկման ենթակա չպետք է լինի: Խոսքը վերաբերում է նաեւ տաքսիներին:
Երկրորդ քայլով գազի բալոններից պետք է ազատել բոլոր ավտոմեքենաներին: Այս քայլով ոչ միայն անվտանգության խնդիր կլուծենք, այլ նաեւ փողոցները կբեռնաթափենք աննպատակ այս ու այնտեղ վզվզացող ավտոմեքենաներից:
Առավել խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ: Նրանք պետք է մինչեւ կյանքի վերջ զրկվեն ավտոմեքենա վարելու իրավունքից, անգամ պետք է բռնագրավել այն ավտոմեքենան, որը վարել են հարբած վիճակում:
Առավել խիստ պահանջներ պետք է ներկայացվեն միջքաղաքային փոխադրումներ իրականացնող տաքսի ավտոմեքենաների եւ միկրոավտոբուսների վարորդների նկատմամբ, որոնք շատ հաճախ գերհոգնածությունից քնում են ավտոմեքենա վարելիս:
Վերջապես պետք է ազատվել հին եւ բարոյապես մաշված ավտոմեքենաներից: Առավել եւս պետք է արգելվի դրանցով իրականացվել ուղեւորափոխադրումներ:
Այստեղ արդեն պետք է մեծացվի ավտոտեսուչների դերը, որոնք ավելի խիստ եւ ավելի սկզբունքային պետք է լինեն, եւ որեւէ դեպքում աչք չփակեն հարբած վարորդներին նկատելու ժամանակ:
Ավտոճանապարհները նմանվում են ականապատված ռազմադաշտի: Մ՞իթե այս զոհերը բավական չեն սթափվելու համար:
Ոմանք կշտապեն ասել, թե գազից հրաժարվելը թանկ կնստի: Թող թանկ նստի, թող քաղաքային տրանսպորտի գինը բարձրանա, թող քաղաքն ազատվի անիմաստ փողոց դուրս եկած վարորդներից, անգամ համալսարան ավտոմեքենայով գնացող եւ դասաժամերի ընթացքում փողոցներում ավտոմեքենա վարող ուսանողներից:
Մենք պարտավոր չենք մի քանիսի բիզնեսի ծաղկման համար վտանգենք մեր առողջությունը: Ժամանակացույց սահմանեք գազի բալոններից ազատվելու համար եւ անցեք առաջ: Մնացած բոլոր խոսակցությունները ժամավաճառություն են:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը