Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման ֆոնին դեպի ԵՄ ներգաղթյալների մեծ հոսքի սպառնալիքի մասին
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման դեպքում Եվրամիությունում ներգաղթյալների նոր հոսքի վտանգի մասին:
«Եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև էսկալացիան շարունակվի, վտանգ կա, որ Իրանում ապրող 3 մլն աֆղան կլքի երկիրը»,- ասել է Ասելբորնը՝ հավելելով, որ գաղթականների հսկայական ներհոսք կարող է գրանցվել, ինչը Եվրոպային մեծ մարտահրավերների առաջ կկանգնեցնի:
Նախարարի խոսքով՝ ինքը կարող է միայն զգուշացնել Իրանին հարստացված ուրանի՝ սահմանված քանակը գերազանցելու վտանգների մասին, և եթե այդ երկիրը չկատարի միջուկային գործարքով սահմանված իր պարտավորությունները, ապա Իրանի ու Եվրամիության հարաբերությունները կվատթարանան:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակումը:
Ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի 2 կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...