Ինչու է փախել Դուբայի կառավարչի կինը. պատճառը հայտնի է
Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, ամիսներ շարունակ ծրագրել է իր փախուստը Լոնդոն այն բանից հետո, երբ պարզել է, որ ամուսինը ստել է ավագ դստեր բանտարկության եւ կտտանքների մասին։
45-ամյա արքայադուստր Հայա Բինտ ալ Հուսեյնը հեռացել է Դուբայից այն բանից հետո, երբ իմացել է, թե ինչպես է երկրի տիրակալը վերաբերվել դստերը՝ արքայադուստր Լաթիֆային։
Կարծիք կա, որ Հայային ասել են, որ աղջիկն այլ ամուսնությունից դարձել է դրամաշորթության զոհ եւ փրկության կարիք ունի, բայց ասում են, որ նա փորձել է փախչել ու նոր կյանք սկսել ԱՄՆ-ում։
Ինչպես գրում է Mail Online-ը՝ հղում կատարելով ընտանիքին մոտ աղբյուրին, արքայադուստր Հայան, վերջապես, իմացել է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է արել ամուսինը դստեր հետ, եւ վախեցել է, որ իր հետ նույնպես նույն բանը կպատահի։ «Դրանից հետո նա հարց է տվել իրեն, թե այդ որ հայրն աղջկան կփակի բանտում»։
33-ամյա Լաթիֆան փորձել է փախչել Դուբայից անցած տարի առագաստանավով, բայց նրան բռնել են հատուկջոկատայինները, եւ ներկայում նա բանտում է։
Աղբյուրը տեղեկացրել է, որ Հայան սկզբում հավատացել է ամուսնու վարկածին, բայց հետո իմացել է, որ Լաթիֆան կտտանքների է ենթարկվել եւ բանտարկվել, ինչպես նաեւ բռնի վերադարձվել է Դուբայ։ Հայան կասկածել է ամուսնու վարկածին այն բանից հետո, երբ խնդրել է ընկերուհուն՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնին, գալ Դուբայ եւ հանդիպել Լաթիֆային անցած տարվա դեկտեմբերին։
Ընտանիքի բարեկամի խոսքով՝ Հայան սկսել է հարցուփորձ անել ոչ միայն Լաթիֆայի Դուբայ վերադառնալու, այլ նաեւ այն մասին, թե ինչպես են նրա հետ վարվել, երբ նա ավելի երիտասարդ է եղել։ «Արքայադուստրը խելացի կին է, եւ նա կհասկանար, որ նրա ամուսնու մարդիկ թաքցրել են ճշմարտությունն այն մասին, ինչ տեղի է ունեցել»։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Լոնդոնի ընտանեկան գործերով դատարանում սկսվելու է արքայադստեր եւ Դուբայի կառավարչի ապահարզանի դատավարությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...