«Թիկնապահի հետ մտերմությունը շատ կասկածելի էր». ինչու է Դուբայի շեյխի կինը վախեցած փախել ամուսնուց
Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի վեցերորդ կինը՝ արքայադուստր Հայա բինթ ալ Հուսեյնը, որը Հորդանանի հանգուցյալ թագավորի դուստրն է, ստիպված է եղել փախչել միլիարդատեր ամուսնուց, երբ վերջինիս մոտ լուրջ կասկածներ են առաջացել կնոջ և նրա բրիտանացի թիկնապահի «չափից շատ մտերմության» վերաբերյալ:
Ինչպես նշում է The Times-ը, այժմ 69-ամյա շեյխը Լոնդոնի Բարձր դատարանում հայց է ներկայացրել 45-ամյա արքայադստեր դեմ:
Կնոջ ընկերների պատմելով՝ Հայան Դուբայի իրենց պալատից փախել է, քանի որ ամուսնու մոտ կասկածներ առաջանալուց հետո վախեցել է սեփական կյանքի, ինչպես նաև մանկահասակ երկու երեխաների անվտանգության համար: Այնուհանդերձ՝ հայտնի չէ՝ արդյոք այդ կասկածներն արդարացի են:
Պարբերականի տվյալներով՝ Հայան ճոխ նվերներ է արել իր թիկնապահին, ինչը թագավորական ընտանիքի այլ անդամների կողմից դիտարկվել է որպես անպատշաճ մտերմություն:
Հատկանշական է, որ Դուբայի շեյխի ընտանեկան հարաբերություններում ճգնաժամի ֆոնին նրա հետ առնչություն ունեցող ինստագրամյան էջերից մեկում մի քանի օր առաջ արվել է հետևյալ հրապարակումը.«Դո՛ւ՝ դավաճա՛ն, դավաճանեցիր այն անգին վստահությունը, քո խաղն այլևս բացահայտված է»:
Նշվում է, որ ներկայում արքայադուստր Հայան իր երկու երեխաների հետ թաքնվում է Լոնդոնում՝ Քենսինգտոնյան պալատից ոչ հեռու գտնվող իր ճոխ առանձնատանը: Ըստ որոշ աղբյուրների՝ նա Դուբայից իր փախուստն ամենայն մանրամասնությամբ ծրագրել էր վերջին մի քանի ամսվա ընթացքում: Սկզբում նա Դուբայից Բեռլին է փախել, իսկ հետո Լոնդոն տեղափոխվել՝ իր հետ վերցնելով ավելի քան 60 մլն դոլար:
Մինչդեռ նրա ամուսինը, որն աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից է, փորձում է դատարանի միջոցով հետ ստանալ իր երեխաներին: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ թե՛ ամուսինը, թե՛ կինը շատ մտերիմ են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի, հատկապես՝ Էլիզաբեթ 2-րդի հետ և չի բացառվում, որ նրանք կարող են ներքաշվել աղմկահարույց ամուսնալուծության գործընթացում:
Այս գործով առաջին դատական նիստը կայանալու է հուլիսի 30-ին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...