Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացին մահացած է գտնվել վճռի կայացումից հետո
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր շրջափակված Լենինգրադի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մեռած են գտվել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում, ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին հինգշաբթի «Ինտերֆաքսին» տեղեկացրել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունում։
«Դատավճիռը հրապարակվել է նախօրեին, ժամը 18.00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի ժամ հետո հայտնի է դարձել, որ Նարոյանին գտել են կախված»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դատարանների պահակային շինությունները գտնվում են ոստիկանության տիրույթում, նշել է զրուցակիցը։
Ինչպես տեղեկացվել է, չորեքշաբթի ատենակալները կայացրել են մեղադրական դատավճիռ Հայաստանի երկու քաղաքացինեի եւ Պետերբուրգի մեկ քաղաքացուհու հանդեպ 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով, որն աշխատում էր Մարիինյան թատրոնում։
Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը եւ Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թվականի դեկտեմբերին։ Քննության վարկածով՝ Հուսեյնովան մի քանի ամիս խնամել է թոշակառու կնոջը, որը երկրորդ կարգի հաշմանդամ էր, եւ որոշել է սպանել նրան շահադիտական նկատառումներով։ Մտածածն իրականացնելու համար նա ներգրավել է ծանոթներին՝ Նարոյանին ու Հակոբյանին։
Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Վարշավյան փողոցի բնակարանում։ Հուսեյնովան բացել է բնակարանի դուռը Նավոյանի առջեւ, որը խեղդել է տարեց կնոջը։ Նրանց հանցակից Հակոբյանը հետեւել է շրջապատի իրադրությանը։ Դրանից հետո նրանք խուզարկել են բնակարանը, վերցրել սպանվածի բանկային քարտն ու հայտնի երգչի լուսանկարն ինքնագրով։ Փողերը քարտից հանել չի հաջողվել. նրանք գաղտնաբառը չգիտեին։
Սպանված 93-ամյա Մացինան վերապրել է Լենինգրադի շրջափակումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Նա Մարիինյան թատրոնի հնագույն աշխատակցուհին էր, աշխատել է նրա գրադարանի երաժշտական ֆոնդերի բաժնում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...