Ինքնասպանության փորձից հետո Նազարբաևի թոռանը դատում են Լոնդոնում
Սաութուարքի թագավորական դատարանը քննում է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ 28-ամյա Այսուլթան Նազարբաևի գործը, համաձայն որի՝ երիտասարդը մեղադրվում է ոստիկանին մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Ինչպես հայտնում է akipress.com-ը, Նազարբաևի թոռը փորձել է հունիսի 5-ին ինքնասպան լինել, սակայն երբ ոստիկանը փորձել է խանգարել նրան, երիտասարդը շատ ուժեղ կծել է իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Նշվում է, որ երիտասարդը փորձել է ինքնասպան լինել իր ծանոթներից մեի բնակարանում. նա սպառնացել է ցած նետվել պատշգամբից: Դեպքի վայր ոստիկանություն է կանչվել: Երբ իրավապահներից մեկը փորձել է նրան օգնել, Նազարբաև կրտսերը մարմնական վնասվածքներ է նրան պատճառել:
Տեղեկությունը հաստատել են նաև Սքոթլենդ Յարդում:
Դատարանի դահլիճում ասվել է նաև, որ ինքնասպանության փորձից երկու օր առաջ ոստիկանություն էր կանչվել այն հյուրանոց, որտեղ կանգ է առել երիտասարդը:
Մինչդեռ Այսուլթան Նազարբաևի ընկերոջ պատմելով՝ նախկին նախագահի թոռն ամենևին էլ չի փորձել ինքնասպան լինել: Նա բանալիները մոռանալու պատճառով դրսում մնացած ծանոթ աղջկա խնդրանքով պատուհանից մտել է նրա բնակարան: Այդ պահին նրան նկատել է բնակիչներից մեկն ու, մտածելով, թե երիտասարդն ինքնասպանության փորձ է անում, ոստիկանություն կանչել:
«Ոստիկանները ժամանեցին հենց այն պահին, երբ մենք արդեն բնակարանում էինք: Լոնդոնցի ոստիկաններին կատարվածի էությունը ներկայացնելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Նրանք պարզապես մեզ չէին լսում և ցանկանում էին բոլորիս բաժանմունք տանել»,-պատմել է ընկերը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Այսուլթան Նազարբաևի և ոստիկանների միջև թեժ վեճ է եղել, որը դիտարկվել է որպես դիմադրություն իրավապահ մարմիններին:
Տարիներ առաջ Նազարբաև կրտսերը խոստովանել էր, որ հոր ինքնասպանությունից հետո սկսել է թմրանյութեր օգտագործել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...