Պուտինը նշել է Կիեւի հետ երկխոսության պայմանները
Մոսկվայի եւ Կիեւի երկխոսությունը՝ որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների բարելավում, հնարավոր է, եթե հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի նախընտրական խոստումները եւ սկսի խոսել Դոնբասի հայրենակիցների հետ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է հինգշաբթի՝ Իտալիա այցի նախօրեին, Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կիեւի հետ կառուցողական երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին սկսի կատարել իր նախընտրական խոստումները, այդ թվում ուղիղ կապի մեջ մտնի Դոնբասի համաքաղաքացիների հետ, դադարի նրանց անվանել անջատողականներ։ Եթե ուկրաինական իշխանությունները կատարեն մինսկյան համաձայնագրերը եւ ոչ թե անտեսեն դրանք»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ավելացրել է, որ «Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկուց ու նրա թիմից սպասում են ոչ թե հռչակագրեր, այլ իրական գործողություններ, դեպի լավը արագ փոփոխություններ»։
Պուտինը նշել է, որ նոր ուկրաինական իշխանությունները պետք է լուծեն այն խնդիրները, որոնք մնացել են երկրի նախկին իշխանություններից։
«Բռնի ուկրաինացումը, Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներին մայրենի լեզվի՝ ռուսերենի օգտագործումն արգելելը, ներառյալ դրանով դասավանդումը բուհերում եւ դրոցներում, նեոնացիզմի կամայականությունը, քաղաքացիական կոնֆլիկտը երկրի հարավ-արեւելքում, նախկին իշխանությունների փորձերը՝ փլուզել միջդավանական փուխր խաղաղությունը, սրանք միայն անախորժ «բեռան» մի մասն են, որոնք պետք է լուծի նոր նախագահը»,- կարծում է նա։
«Եվ իհարկե, Կիեւի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ ընդհանուր շահերին է համապատասխանում ոչ թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի առճակատումը, այլ օգտակար համագործակցության զարգացումը վստահության եւ փոխըմբռնման հիման վրա։ Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Պուտինը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...