Կինը 3 մլն դոլար փոխհատուցում է ստացել կազինոյից
Լինդա Սադովսկին սայթաքել էր եւ ստացել ծնկահոդի կոտրվածք, ոից էլ սկսվել էին բարդությունները:
Իսկ ամբողջ պատմությունը սկսվել է 2016 թ-ի սեպտեմբերին, երբ կազինոյի հյուրերը գցել էին «թաց հատակ» ցուցանակը, իսկ մատուցողուհին պարզապես նրա կողքով է անցել ու չի բարձրացրել: Մի քանի վայրկյան անց Լինդա Սադովսկու ոտքը կպել է նախազգուշական ցուցանակին եւ նա ընկնելով կոտրել է ծունկը: Այդ ամենը տեսանկարահանվել է կազինոյի տեսախցիկներով:
Լինդան մի քանի բարդ վիրահատություն է տարել, իսկ կազինոյի տնօրինությունը խուսափում էր մեկնաբանություններ անելուց, գրում է PEOPLE-ը, միայն փաստաբանի միջոցով տեղեկացնում էր, որ ընկած ցուցանակը երեւում էր եւ կինը պարզապես «ուշադրություն չի դարձրել, թե ինչ է կատարվում շրջապատում»:
3 տարի տեւոծ դատական քաշքշուքներից հետո դատարանը որոշել է Սադովսկուն հանձնել 3 մլն դոլարի փոխհատուցում, քանի որ կազինոյի տնօրինությունը «չի պահպանել անվտանգության տարրական կանոնները» եւ չի կարողացել ապահովել անվտանգ միջավայր, ինչն էլ բերել է Սադովսկու վնասվածքին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...