Ֆրանսիա. Իրանը ոչինչ չի շահի՝ հրաժարվելով իր միջուկային համաձայնագրի պայմաններից
Իրանը ոչինչ չի շահի՝ հրաժարվելով իր միջուկային ծրագրի պայմաններից։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մյուլը՝ մեկնաբանելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն այն մասին, թե Իրանը կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ դա միայն կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում։ «Ահա թե ինչու Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ միասին համառորեն խնդրել է Իրանին անհապաղ չեղարկել հարստացումը եւ ձեռնպահ մնալ հետագա միջոցներից, որոնք խափանում են նրա միջուկային պարտավորությունները»,- ասել է ֆոն դեր Մյուլը։
Եվրոպական տերությունները ջանում են Վաշինգտոնն ու Թեհրանը հանել առճակատման վիճակից եւ ցանկանում են խուսափել դիվանագիտական դիմակայության թեժացումից։
Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Եվրոպայի կողմից ծրագրվող հատուկ ֆինանսական մեխանիզմն Իրանի հետ առեւտրի համար առաջարկել գոնե դեղերի եւ սննդամթերքների մատակարարումներ, ֆոն դեն Մյուլն ասել է, որ եվրոպական տերությունները ոչ մի ջանք չեն խնայում։ «Instex մեխանիզմը ստեղծվել է Եվրոպայի եւ Իրանի միջեւ օրինական գործնական գործողությունների ֆինանսական տրանզակցիաների թեթեւացում Իրանի կողմից իր միջուկային համաձայնագրի գծով պարտավորությունների լիակատար պահպանման հիման վրա։ Այդ մեխանիզմը ներկայում աշխատում է, եւ սկսվել է առաջին տրանզակցիաների գործարկումը՝ համագործակցությունը Իրանի հայելային կառուցվածքի հետ պետք է շարունակի աջակցել առեւտրային հոսքին»,- ասել է նա՝ մանրամասների մեջ չխորանակով։
Instex-ը բարտերային առեւտրի մեխանիզմ է, որն ուղղված է ուղղակի ֆինանսական փոխանցումներից խուսափելուն՝ ներկրողների եւ արտահանողների միջեւ հավասարակշռության փոխհատուցման ճանապարհով եվրոպական կողմում։ Իրանը գտնվում է համանման մեխանիզմի ստեղծման գործընթացում իրանական ընկերությունների համար։
Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ իրանական «հայելային» ընկերության կառուցվածքը դեռեւս ավարտված չէ, թեեւ եվրոպացիները ստեղծել են առաջավոր վճարային համակարգ, որը կկարողանար շուտով որոշ ոչ մեծ գործարքներ կատարել։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...