Լուկաշենկոն չի ցանկանում Բելառուսը տեսնել ՌԴ կազմում (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություններ անելու առաջարկը, որը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում:
Ինչպես նշում է belta.by-ն, դիմելով առաջարկված փոփոխությունների քննադատներին՝ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում անձամբ իրենց հայրենիքը պաշտպանել, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից, կա՛մ Ռուսաստանից:
Լուկաշենկոն ընդգծել է, որ անձամբ ինքը չէր ցանկանա օգնության համար ՆԱՏՕ-ին դիմել:Մինչդեռ իրադարձությունների զարգացման մյուս հավանական տարբերակն այն է, որ Բելառուսը ներառվի ՌԴ կազմում:
«Մենք կարող ենք խնդրել, որ նրանք մեզ պաշտպանեն՝ միջուկային անձրևանոց, գերձայնային զենք և այլն: Մենք կարող ենք խնդրել և համաձայնության գալ: Դուք ցանկանո՞ւմ եք ներառվել Ռուսաստանի կազմում, որպեսզի այն մեզ պաշտպանի: Ո՛չ, ես էլ չեմ ցանկանում»,-ասել է նախագահը:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է երրորդ տարբերակի մասին՝ կոչ անելով բելառուսներին ինքնուրույն պաշտպանել իրենց հայրենիքը:
«Դասեր պետք է քաղել բոլոր իրադարձություններից, որպեսզի հնարավոր լինի դիմանալ, դառնալ իսկապես ինքնիշխան ու անկախ պետություն»,-եզրափակել է Բելառուսի նախագահը:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 4-րդ րոպեից.
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...