Օմանը հերքում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
Օմանը հերքում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, հաղորդում է AFP-ը:
Օմանի ԱԳՆ-ը Twitter-ում գրել է, որ «սուլթանության եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հաղորդագրությունները» չեն համապատասխանում իրականությանը:
«Սուլթանությունը ձգտում է դիվանագիտական պայմաններ ստեղծել բոլոր միջազգային եւ տարածաշրջանային կողմերի հետ կապերի վերականգնման ու Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղության հասնելու համար աշխատանքների համար, ինչը կհանգեցնի Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալության ղեկավար Յոսսի Կոենը հայտարարել է, որ Իսրայելը «պաշտոնական հարաբերություններ» է հաստատում Օմանի հետ:
«Վերջերս հայտարարվեց Օմանի հետ պաշտոնական հարաբերությունների վերսկսման մասին: Դա առավել լայն գաղտնի ջանքերի միայն տեսանելի մասն է: Մենք խաղաղության մասին պաշտոնական համաձայնագիր դեռեւս չունենք, սակայն արդեն կան ընդհանուր շահեր, լայն համագործակցություն եւ կապի բաց ալիքներ»,- ասել էր նա:
Իսրայելն ու Օմանը համաձայնել են առեւտրային ներկայացուցչություն բացել 1990-ականներին, սակայն 2000 թվականին Պարսից ծոցի սուլթանությունը փակեց դրանք պաղեստինյան երկրորդ ինտիֆադայից հետո: Հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անսպասելի բանակցություններ սկսեց Օմանի սուլթանի հետ: Այդ քայլերը պաղեստինցիների մոտ մտավախություններ առաջացրեցին:
Անցած շաբաթ Օմանը հայտարարեց, որ Պաղեստինում դեսպանատուն կբացի՝ ի աջակցություն պաղեստնցի ժողովրդին:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...