Թեհրանը հայտարարել է Իրանի ատոմային օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին
Թեհրանը երեքշաբթի հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործել է տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում երկրի ատոմային օբյեկտներում՝ արտասահմանյան պետությունների շահերից ելնելով։ Այս մասին տեղեկացրել է Ֆարս գործակալությունը՝ մեջբերելով Իրանի դատարանի ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Իսմայիլիի հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ «լրտեսների խումբը բացահայտվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից անցած տարի»։ Իսմայիլին ճշգրտել է, որ «նրանք (լրտեսները) գործել են երկրի համար զգայուն կենտրոններում, ներառյալ ատոմային օբյեկտները եւ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները»։ «Նրանց մեծ մասը ձերբակալվել է»,- ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը։
Իսմայիլին նաեւ տեղեկացրել է, որ բացահայտված խմբերից երկուսը «դատապարտվել է եւ ստացել երկարատեւ բանտարկություններ»։ Իրանի դատական իշխանությունները, նշել է նա, ավարտել են հետաքննությունը նաեւ գործով մյուս անցնողների նկատմամբ, որոնք կապված են լրտեսական ցանցի հետ։ Նրանց մի մասի համար, ասել է Իսմայիլին, դատախազը պահանջել է մահապատիժ։
Դատարանի ներկայացուցիչը չի ճշտել, թե որ պետությունների քաղաքացիներ են ընդգրկված եղել ցանցում եւ ինչ կոնկրետ պետությունների հետ են համագործակցել։
Ապրիլի 19-ին տեղեկատվության նախարար եւ Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար Մահմուդ Ալավին ասել է, որ Իրանի հետախուզությունը բացահայտել է ԿՀՎ ցանցը, որը բաղկացած էր 290 լրտեսից, որոնք գործել են տարածաշրջանի տարբեր երկրներում, ներառյալ Իրանում։ Հունիսի կեսին Թեհրանը հայտարարել է ԱՄՆ ընդարձակ լրտեսական ցանցի չեզոքացման մասին, որը գործել է Իրանի կիբեռտարածքում։
Հունիսի վերջին Իրանի պաշտպանության նախարարության պայմանագրային նախկին աշխատակից Հաջիզավարը մահապատժի է ենթարկվել հօգուտ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ ԱՄՆ կառավարության լրտեսության մեղադրանքով։ Նրա կնոջը դատարանը դատապարտել է 15 տարվա բանտարկության լրտեսական գոծունեության հանցակցության մեղադրանքով։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...