Եվրոպական խորհրդարանի առաջին նիստին ԵՄ օրհներգի ժամանակ Բրեքսիթի կուսակցության անդամները մեջքով շրջվել են (տեսանյութ)
Այսօր մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի առաջին նիստը՝ մայիսին կայացած ընտրություններից հետո։ Նիստի մեկնարկին հնչել է ԵՄ օրհներգի, որի ժամանակ Բրեքսիթ կուսակցական պատգամավորները մեջքով շրջվել են։
Մինչ այդ խորհրդարանի հեռացող նախագահ Անտոնիս Տայանին պատգամավորներին խնդրել էր ոտքի կանգնել, որպեսզի հնչեր Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձոն ուրախությանը»։ Երբ ողջ պատգամավորները հարգանքով կանգնել էին, Նայջել Ֆարաջն ու իր կուսակցության 29 պատգամավորներ շրջվել էին։
Euronews-ին Ֆարաջն ասել է, թե հրաժարվում է «հարգել օտարերկրյա օրհներգերը, որոնք իրենց պարտադրվում են»:
«Մենք արեցինք այն, ինչ մեզ ասել էին․ մենք կանգնեցինք, սակայն մեջքով»,- ասել է Ֆարաջը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...