Շոգը Եվրոպայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
Շոգ եղանակը, որը հունիսի վերջին հաստատվել է Եվրոպայի մի շարք շրջաններում, «մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի համար։ Շոգն արդեն մի քանի ջերմային ռեկորդ է սահմանել Եվրոպայում։ Այս մասին տեղեկացրել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)՝ վերլուծելով վերջին օրերի եղանակային անոմալիաները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀՕԿ հրապարակած մամլո ամփոփագրում պարզաբանվել է, որ «առայժմ շուտ է ջերմային ալիքը կապել կլիմայի փոփոխության հետ»։ Միեւնույն ժամանակ, ներկա իրավիճակը «համապատասխանում է կլիմայական սցենարներին, որոնք կանխատեսում են ավելի հաճախակի, երկարատեւ եւ ինտենսիվ շրջաններ՝ հաշվի առնելով, որ ջերմոցային գազերի խտացումը տանում է գլոբալ ջերմաստիճանների բարձրացման»։
Հունիսի 28-ին ֆրանսիական Գալարգ լը Մոնթյուո քաղաքում գրանցվել է Ցելսիուսի 45,9 աստիճան։ Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Ֆրանսիայի տարածքում երբեւէ գրանցվածներից։ Երկրի 13 օդերեւութաբանական կայան գրանցել է նախորդ ազգային ռեկորդի գերազանցում, որը կազմում էր 44,1 աստիճան եւ եղել է 2003-ի օգոստոսին։ Սահմանվել է նաեւ երկրի միջին օրական ջերմային ռեկորդ՝ 27,9 աստիճան։ Մի շարք վայրերում սահմանվել են տեղական ռեկորդներ կամ հունիսի ռեկորդներ։
Գերմանիայում նոր ջերմային ռեկորդը հունիսի 30-ից կազմում է 39,6 աստիճանը։ Գերմանական օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ 243 օդերեւութաբանական կայաններում գրանցվել են շոգի տեղական առավելագույն ցուցանիշներ, ընդ որում, 223 կայաններում՝ 35 աստիճան եւ ավելի բարձր։
Ավստրիան ամենաշոգ հունիսն է ապրել իր օդերեւութաբանական դիտարկումների պատմության ընթացքում, ջերմաստիճանը միջինը 4,5 աստիճանով բարձր է եղել միջին մեծություններից։ Շվեյցարիայում, համաձայն 85 կայաններից 43-ի տվյալների՝ սահմանվել են հունիսի ռեկորդներ, իսկ վեց կայան գրանցել է բացարձակ ռեկորդներ։ Դավոսի լեռնադահուկային հանգստավայրում 1594 մետր բարձրության վրա ջերմաստիճանի սյունը բարձրացել է 29,8 աստիճանի։ Չեխիայում նոր ազգային ռեկորդ՝ 38,9 աստիճան, սահմանվել է հունիսի 26-ին։ Ռեկորդների մասին հայտարարել է նաեւ Լեհաստանը։
Այս շաբաթ օդերեւութաբանները Եվրոպայի կենտրոնական հատվածներում սպասում են 3-6 աստիճանով բարձր ջերմություն երկարատեւ ժամանակի համար, իսկ Եվրոպայի մյուս հատվածներում՝ 1-3 աստիճանով բարձր։ Արեւելյան Եվրոպայում ջերմության ալիքները կարող են ուղեկցվել երաշտով։ ՀՕԿ-ում հիշեցնում են, որ ջերմության ներկայիս ալիքը Եվրոպայում հաջորդել է «Ավստրալիայում, Հնդկաստանում, Պակիստանում եւ Մերձավոր Արեւելքի որոշ շրջաններում ծայրահեղ ջերմային երեւույթներին»։ Սպասվում են ջերմության նոր ալիքներ Հյուսիսային կիսագնդում, կանխատեսում են փորձագետները։ Ավելի վաղ ՀՕԿ-ը տեղեկացրել էր, որ օդերեւութաբանները հինգերորդ տարին անընդմեջ գրանցում են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ ողջ աշխարհում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...