Բաց հագուստի պատճառով բրիտանուհուն վռնդել են Լոնդոն թռչող ինքնաթիռից
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հարիեթ Օսբորնին բաց հագուստի պատճառով վռնդել են ինքնաթիռից, որն իսպանական Մալագայից պետք է թռիչք իրականացներ Լոնդոն: Այս մասին հայտնում է Sputnik International-ը:
Ուղևորուհին հագել է բաց դեկոլտեով հագուստ` առանց ներքնաշորի: Բորտուղեկցորդուհին նրան դուրս է հրավիրել` ոչ պատշաճ հագուստ կրելու համար: Միևնույն ժամանակ, EasyJet ավիաընկերությունը պնդում է, որ բրիտանուհուն ներս չեն թողել վատ վարքագծի պատճառով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` Օսբորնին առաջարկել են մեկ այլ հագուստ հագնել: Կինը համաձայնվել է, սակայն շարունակել է վիրավորել աշխատակիցներին: Օսբորնը ստիպված է եղել գիշերն օդանավակայանում անցկացնել և Լոնդոն վերադառնալ մեկ այլ չվերթով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...