«Ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները կարող են տեղակայվել Սիրիայի հետ սահմանին». թուրք պատգամավոր
Անկարայում չեն բացառել, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները կարող են տեղակայվել Թուրքիայի և Սիրիայի սահմանին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական խմբի փոխնախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Բերաթ Չոնքարը, հաղորդում է ria.ru-ն:
«Մեր շուրջը մի շարք թեժ կետեր են՝ Իրաք, Իրան, Սիրիա, Կիպրոս, մեր ամբողջ տարածաշրջանն ասես վառոդի մեծ տակառ լինի: Առավել մեծ վտանգ է սպառնում Արևելյան Միջերկրածովյան կողմից՝ այնտեղից, որտեղ գտնվում են Հյուսիսային Կիպրոսը և, ինչպես արդեն նշեցի, Սիրիան: Ուստի, կարծում եմ, առաջին հերթին մենք պետք է մտածենք մեր հարավային և արևելյան սահմանները պաշտպանելու մասին»,- ընդգծել է պատգամավորը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ համակարգերը տեղակայվեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին, նա ասել է. «Չեմ բացառում։ Բայց կրկնում եմ՝ մենք հրթիռներ կտեղակայենք այնտեղ, որտեղ դա օպտիմալ կլինի մեր սահմանները պաշտպանելու տեսանկյունից»:
Նա հավելել է, որ որոշումը, թե որտեղ են տեղակայվելու համակարգերը, դեռ վերջնական չէ, և որ C-400 համալիրները ձեռք են բերվում Թուրքիայի ազգային անվտանգության ուժեղացման նպատակով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է այս ամիս:
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ դադարեցնում է թուրք օդաչուների վերապատրաստումը F-35 կործանիչների կառավարման համար, քանի դեռ Թուրքիան չի մտափոխվել ռուսական համալիրների ձեռք բերման հարցում:
Հայտնի է, որ ռուսական համալիրների մատակարարումները մեկնարկելու են հուլիսին, նախատեսվում է մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...