Հունաստանի ԶՈւ-ն ուսումնասիրում է բոլոր հնարավոր սցենարները՝ Թուրքիային հնարավոր դիմակայության հաշվառմամբ
Հունաստանի ԶՈւ-ն ուսումնասիրում է բոլոր հնարավոր սցենարները՝ հաշվի առնելով Հունաստանի ինքնիշխանությանը Կաստելորիզո շրջանում (Էգեյան ծովի հարավ-արեւելք) Թուրքիայի հնարավոր սպառնալիքին դիմակայելու հաշվառմամբ, գրում է Ekathimerini-ն։
Այդ նպատակով հունական զինվորականների բոլոր ստորաբաժանումները նախաձեռնում են բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները։ Աթենքը հիանալի հասկանում է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի վիճարկի Հունաստանի ինքնիշխանությունն այն տարածքում, որը ձգվում է 70 ծովային մղոն դեպի Կաստելորիզոյի հարավ-արեւելք, եւ համարում է, որ Արեւելյան Միջերկրածովի ռազմականացումը Անկարայի կողմից հենց այդ նպատակն է հետապնդում։
Որպես օրինակ կարելի է բերել «Ֆաթիհ» հորատանավը, որը խարիսխ է գցել Կիպրոսի արեւմտյան ափին՝ թուրքական զինվորականների պաշտպանության ներքո, որը Թուրքիայի գերիշխանության խորհրդանիշն է տարածաշրջանում։
Փոխըմբռնման անբավարարությունը երկու կողմերի միջեւ ընդգծվել է անցած շաբաթ, պաշտպանության նախարար Եվանգելոս Ապոստոլակիսի եւ նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հանդիպման ժամանակ։
Որեւէ էական առաջընթացի բացակայությունը հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս ցուցադրել է նախարարների տարբերությունները, չնայած հաճախակի շփումներին, որոնք նրանք ունեցել են վերջին չորս տարում։
Բացի այդ, Թուրքիան, ըստ երեւույթին, փորձում է շեղել Հունաստանի ուշադրությունը նաեւ Էգեյան ծովի հյուսիսում, քանի որ անցած շաբաթվանից այնտեղ նկատվել են երկու հետազոտական նավեր։
Այնինչ, համաձայն աղբյուրների՝ քաղաքական փոփոխությունները, որոնք սպասվում են Հունաստանում հաջորդ շաբաթ համընդհանուր ընտրություններից հետո, կարող են վերսկսել բանակցությունները կիպրական բազմամյա վեճի կարգավորման հարցում։
Սակայն, հաշվի առնելով «Ֆաթիհ» եւ «Յավուզ» հորատանավերի գործունեությունը Կիպրոսի ափերին, բանակցությունների վերսկսման գաղափարը ներկա պահին սակավ հավանական է թվում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...